Րաֆֆի Հովհանիսյանը Ուջանի պատերին թողեց իր քարոզչապաստառներից մեկը
Այսօր Ուջանում մինչ հանդիպումը բնակիչների հետ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ փողոցներում իր քարոզչապաստառներն են մնացել: Նա սկսեց մեկ առ մեկ պոկել դրանք: Ուջանի պատերից մեկին մնաց միայն այն քարոզչապաստառը, որտեղ բնակիչներին կոչ է արվում ապրիլի 9-ին մասնակցել հավաքին:
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց նաեւ Ուջանի թոնրատուն՝ այնտեղից լավաշ գնելու: Aravot.am-ը լավաշները վաճառող հացթուխից հետաքրքրվեց՝ ապրիլի 9-ին ինքը գալո՞ւ է Երեւան ու մասնակցելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին: Նա վստահեցրեց. «Այո՜, այո՜»:
«Բարի լույս, Ուջան, իմա՞լ եք»,- հետաքրքրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ուջանցիների հետ հանդիպմանը:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ նոր Հայաստանում վիզ ծռողներ չեն լինի. «Իմ նման մարդիկ պետք չունեն ծնվելու Ամերիկա կամ Ռուսաստան: Անդրանիկը վկա, մեր կյանքը պիտի փոխվի: Մենք ոչ թե պետք է վիզ ծռենք իշխանավորի, մարզպետի առաջ, այլ հասկանանք, որ սա մեր երկիրն է: Եթե մենք չկաողանանք պահենք հողը, ջուրը, մնացածը դատարկ կենաց է: Ես եկել եմ պարզապես ասելու՝ շնորհակալություն, որ դուք ձեզ հավատացիք: Մենք պիտի ապրիլի 9-ին ազգովի հավաքվենք, ամեն ինչ անենք, որ նորից չզղջանք, նորից մեր երեխաներին չասենք՝ չստացվեց, նորից մեր երեխաներին չուղարկենք արտասահման, որ հեռվից Ուջանի կենացը խմեն: Ուջանի կենացը հենց Ուջանում պիտի խմեն»:
Նա նաեւ նշեց, որ րաֆֆիները, սերերը կգան-կգնան, մնում է հայ մարդը, հայ շինականը՝ իր հողի հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ