Լրահոս
Օրվա լրահոսը

The Boston Globe. «Բոսթոնի հայազգի տաքսիների արքան»

Ապրիլ 02,2013 10:59

Բոսթոնի տաքսի մեքենաների արդյունաբերության արքա Էդվարդ Թութունջյանը, որը ժամանակին տաքսու վարորդ էր, 40 տարի առաջ սկսեց գնել տաքսու արտոնագրեր և մեդալիոններ (ամերիկյան դեղին տաքսի մեքենաներ): Գրում է «Բոսթոն գլոբ» թերթը:

Այժմ նրան են պատկանում Բոսթոնի տաքսիներից 5-ից մեկը: Հորդանանում ծնված ու պատանի հասակում Վոթերթաուն ներգաղթած Թութունջյանը դարձել Բոսթոնի ամենաաննկատ մեծահարուստը և ունի 372 մեդալիոն: Նա նաև լիմուզինի ծառայություններ մատուցող ընկերություն ունի և տասնյակ այլ ընկերություններ ամբողջ Մասաչուսեթս նահանգում:

«Բոլորը կարող են այդպես անել», – ասել է Վարդգես Մուշեղյանը, որը Թութունջյանի բարեկամն է կնոջ կողմից, – «Եթե դու վճռական ես ու եռանդով ես աշխատում, հնարավորությունները գալիս ու ընկնում են գիրկդ»:

Թութունջյանը ծնվել է 1949թ. Հորդանանի Ամման քաղաքում: Նրա հայրը, որը հինգ երեխա ուներ՝ մահացել է, երբ Էդվարդը դեռ երեխա էր, իսկ նրա Ջորջ անունով եղբայրը օգնում էր ընտանիքին՝ արհեստավոր աշխատելով: Թութունջյանը իր առաջին մեդալիոնը գնել է 1972 կամ 1974թ. մոտ 30 000 դոլարով, բայց շարունակել է ևս մի քանի տարի տաքսի վարել:

Թութունջյանը շարունակում է կապված մնալ հայկական արմատներին: Վերջերս Վոթերթաունում տեղի ունեցած հայկական փառատոնի ժամանակ նա հայկական գինիներ էր մատակարարել և հանգանակություն էր արել տեղի եկեղեցուն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930