Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոսի պես հարություն առած» Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Եղվարդում (Տեսանյութ)

Ապրիլ 02,2013 10:19

«Այսօր Քրիստոսի պես հարություն առած մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարով եկել է, որ փրկի ձեզ»,- այսօր այսպես ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին Եղվարդում:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ առաջին անգամ է, որ Եղվարդում ոչ թե այսքան քիչ, այլ այսքան շատ մարդ հավաքված է. «Չնայած պաշտոնական տվյալներին, Եղվարդը դորս է գալիս իր վախից: Պաշտոնական տվյալով Եղվարդում 35 տոկոս: Դուք գիտ՞ք դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ իրականում 70 տոկոս»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ մարդկանց դեմքին թախիծ կա, միգուցե մտածում են՝ ո՞նց, ինչի՞ չստացվեց, չնայաշն ձայն են տվել: Րաֆֆի Հովհաննիսյանը եղվարդցիների աչքերում այլ բան տեսավ. «Ես տեսնում եմ հաղթանակի ոգին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Եղվարդում վստահեցրեց, որ ապրիլի 9-ին ժամը 11-ից պետք է ի կատար ածեն փետրվարի 18-ի վճիռը. «Եթե ոստիկանները բաց պահեն ճանապարհները, մեր գլխի վրա տեղ ունի, իսկ եթե ոչ՝ զանգահարեք մեր հեռախոսահամարներին եւ կտեսնեք, որ շատ շուտ այդ հարցը կլուծվի»:

Նա նշեց, որ սա միայն իր ճանապարհը չէ. «Հեշտ է տանը նստել ու սպասել՝ Րաֆֆին կանի կամ չի անի: Փրկիչներ չեն լիելու: Դուք ինձ հետ կամ տանում եք այս պայքարը դեպի հայրենիքի փրկություն, կամ ամեն մեկդ իր զղջումը կունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930