Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թշնամի են Նժդեհին` Նժդեհի խոսքը ասելով եւ կենացը խմելով». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արարատի մարզում (Տեսանյութ)

Ապրիլ 01,2013 23:03

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Արարատ քաղաքում  ժամանակ տվեց քաղաքապետին՝ գալու եւ բանավիճելու նրա հետ, սակայն քաղաքապետն այդպես էլ չեկավ:

Փոխարենը պարոն  Հովհաննիսյանը ներկայացրեց «Արաբո»  եւ «Շատախ» ջոկատների ազատամարտիկներին` հրամանատարների, ովքեր եկել էին նրան սատարելու. «Նրանք կյանք են դրել, ընկեր են կորցրել, եւ մնացել են նվիրյալ քաղաքացիներ եւ զինվորներ` հայ ազգի եւ  հայոց պետության, եւ չեն առաջնորդվել ագահությամբ, էլիտար սեփականատիրությամբ, այլ մնացել են հողի մարդիկ, եւ չեն դարձել պաշտոնյաներ` ինչպես ձեր քաղաքապետից սկսած մինչեւ մարզպետ,  այդ կուսակցական ջոջերը, ովքեր համարել են եւ համարում եմ, որ  հանրային համայնքի սեփականությունը իրենցն են, եւ դուք ինձանից լավ գիտեք, թե’ քաղաքապետ, թե’  մարզպետ, այդ կեղծ հայրենասերները, որ անցյալում կարող է եւ լավ գործ են արել, բայց այսօր կագնած են ժովորդի դեմ, ինչ սեփականաշնորհում են կատարել ձեր հաշվին, իրենց ընկերների, իրենց կուսակցության անդամների համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ նրանք գալու եւ վերադարձնելու են ժողովրդին այն իշխանությունը, որը նա ձեռք է բերել իր կատարած ընտրությամբ:

«Եւ այն կուսակցությունը, որ խոսել է Նժդեհի անունից, ով դատապարտում էր դավաճանությունը, երեսուն արծաթը, սուտը, որպես հակահայկական արժեքներ, հենց իրենք են, որ թշնամի են Նժդեհին` Նժդեհի խոսքը ասելով եւ կենացը խմելով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը  Արարատի քաղաքացիներին:

Արտաշատ քաղաքում պարոն Հովհաննիսյանը` հավաքվածների թվի մասին խոսեց` ասելով, որ համաձայն չէ, թե քիչ մարդ կա, քանի որ գիտի` նրանցից յուրաքանչյուրի հետեւում հազար հոգի կա: Պարոն Հավհաննիսյանը նշեց, որ Արարատի մարզում, Հայաստանի մի շարք մարզերի նման, ամենաշատ կեղծածարություններն են եղել, սակայն երբ բացվեն քվեատուփերը, ժովողուրդը կգա իշխանության .  «Արտաշատից մինչեւ Մխչյան, ամենատարբեր գյուղեր փետրվարի 18-ի հայ մարդը, հայ քաղաքացին քվեարկեց վերջապես վախի դեմ, սպառնալիքի դեմ եւ նա շատ կարեւոր մի ուրիշ բան արեց. քվեարկեց նաեւ, որ մեր ոստիկանները իրենց գործունեությունը նորմալ անեն,- ասաց Ր. Հովհաննիսյանը եւ դիմեց նաեւ ոստիկաններին,- ի՞նչ եք անում, տղերք, սա մեր երկիրն է, նաեւ ձերը, իսկ ես չեմ աղաչում, բայց դուք պիտի մտածեք` ինչ հրահանգ է, որ կատարում եք, սա ո’չ Աբրահամյանի, ո’չ Սարգսյանի, ոչ էլ Հովհաննիսյանի բոստանը չի»:

Վերջում էլ ընտրությունները բողոքարկող նախկին նախագահի թեկնածուն առաջարկեց բոլորն իրար նայեն, հիշեն, որովհետեւ մյուս հանդիպմանը առավել շատ մարդ է լինելու եւ նրանք նույնպես ընդունվելու են ներկաների կողմից:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930