Լոնդոնում այսօր ավարտվեց հավակնորդների մրցաշարը:
Վերջին տուրում Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ: Ավաղ, Հայաստանի լավագույն շախմատիստը չտիրեց գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ շախմատային թագը վիճարկելու իրավունքին:
Վճռորոշ տուրում պարտվեցին երկու առաջատարները՝ Վլադիմիր Կրամնիկն ու Մագնուս Կարլսենը: Նրանք երկուսն էլ վաստակեցին 8,5-ական միավոր: Սակայն «e3e5» կայքի վկայությամբ միակ ուղեգիրը բաժին հասավ նորվեգացուն: Հաղթելով Կարլսենին՝ Պյոտր Սվիդլերը իր անվան դիմաց գրանցեց 8,0 միավոր, նույնքան, որքան Արոնյանը եւ անձնական հանդիպումների շնորհիվ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Արոնյանը 4-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ