«Երեւանցին Արգիշտի թագավորի ժամանակներից սկսած հազիվ թե ավելի մեծ անեծք պատկերացնի, քան՝ քաղաքապետ Վարդան Օսկանյան»։
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորմանը, նկատեց․ «Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի՝ մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու «սպառնալիքի» առումով ակնհայտ է, որ այստեղ գլխավոր դերակատարը ԲՀԿ-ն է, մեծ կասկածներ ունեմ, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կհասնեն ավագանի մտնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: Իսկ ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա նրա տոկոսները կախված կլինեն նրանից, թե իրավապահ մարմինները եւ հասարակությունն ինչ ակտիվությամբ կարգելեն նրանց, մեղմ ասած, «ոչ քաղաքական» մեթոդներով ձայներ հավաքագրելուն: Երեւանցիներին տրակտորներ պետք չեն, աղբահավաք մեքենաներն էլ չեն տպավորի, մնում է կանխիկ փողի գործոնը, ինչի մասին մամուլն արդեն իսկ ահազանգում է»:
Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ առանց այդ «հարակից» գործոնի՝ ԲՀԿ-ին դժվար կլինի մտածել մայրաքաղաք «գրավելու» մասին, քանի որ ըստ փորձագետի՝ «Երեւանցին Արգիշտի թագավորի ժամանակներից սկսած հազիվ թե ավելի մեծ անեծք պատկերացնի, քան, ասենք, քաղաքապետ Վարդան Օսկանյան»:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Այս խեղկատակը երեվի համոզված է, որ Երևանը Արգիշտի թագավորի ժամանակներից սկսած եղել է հանրապետականների պապական ոստանը