Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնե՞ց հրապարակը

Ապրիլ 01,2013 19:27

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրեց մինչեւ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Արդյոք նա Ազատության հրապարակը հանձնեց իշխանություններին:

«Ճիշտ վարվեց, եթե տակտիկական հնարները, մարտավարական հնարքները պարզ են, ապա դիմացինը համապատասխան գործողության սցենար է կազմում, եւ մեզ մոտ մենք գիտենք` դա ինչ է` թրըխկ-շրըխկ, ջարդենք-փշրենք, վերջանա-գնա: Նա խուսանավումի մարտավարություն է վարում»,- ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Քաղաքագետը չի կարծում, թե թողնելով հացադուլն ու լքելով Ազատության հրապարակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հիասթափեցրել է իր համակիրներին եւ ընտրազանգված կորցրել. «Սա մի պայքար է ազգային ինքնագիտակցության վերածննդի, մարդկանց մտածելակերպի փոփոխության պայքար: Նրա գործածած հայեցակարգերը հասկանալի են միայն նրանց, որոնք գիտեն քաղաքական պատմություն»։

Պարոն Շիրինյանը համոզված է` համապատասխան աշխատանքի եւ համբերության դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի հասնել փոփոխությունների։

Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարկը չի հանաձնել, քանի որ երբեք էլ իրենը չի եղել;. « Րաֆֆի Հովհաննիսյանն այն չի վերցրել, այնտեղ նա պարզապես հացադուլ, սովադուլ, վախադուլ եւ այլ “դուլ”-երի մեջ էր նա եւ որոշեց վերջացնել ոչ թե ապրիլի 9-ին, այլ ավելի շուտ: Կարծում եմ՝ պատճառը նա է, որ նա արդեն իսկ հասկացավ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ոչ հրաժարվել նախագահի պաշտոնից, եւ ոչ էլ երդման արարողությունից»։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930