Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում բարդույթավորված չեն Գագիկ Ծառուկյանի պահվածքից

Ապրիլ 01,2013 19:15

«Վերընտրված նախագահին շնորհավորել են ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի, ՌԴ-ի նախագահները եւ շատ այլ պատկառելի այրեր: Այնպես որ, մենք բարդույթավորված չենք դրանից: Խնդիր չկա»,- Aravot.am-ի հարցին` ՀՀԿ-ում ինչպե՞ս են ընկալում այն իրողությունը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչ օրս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին` վերընտրության առիթով, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովը, ի հեճուկս Սերժ Սարգսյանի հաղթանակը չընդունողների, հիշեցնում է, որ  «հանրության 59 տոկոսն է ձայն տվել Սերժ Սարգսյանին»:

Իսկ թե ի՞ նչ կեցվածք է պատրաստվում որդեգրել ՀՀԿ-ն այն բանից հետո, որ դադարեցնելով ծոմապահությունը՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե «թուղթ ու գրիչով» գնաց նախագահական նստավայր, այլ կրկին մեկնեց մարզեր` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930