Լրահոս
Օրվա լրահոսը

The Verisity. «Լոս Անջելեսը քայքայիչ քաղաք է ռեժիսորի համար. Ատոմ Էգոյան»

Ապրիլ 01,2013 19:09

Ատոմ Էգոյանը իր ֆիլմերի բնապատկերները Տորոնտոյում է նկարում, քանի որ այն իր տունն է ու քանի որ այն Լոս Անջելեսը չէ, որտեղ բոլորը ֆիլմ նկարելու կրքով են լցված: «Վերսիթի» թերթին տված հարցազրույցում  ասել է Էգոյանը, որը հայ հանդիսատեսին հայտնի է Ցեղասպանության մասին նկարած «Արարատ» ֆիլմով:

Նա բացատրել է, որ եթե ռեժիսորը չի աշխատում ինչ-որ հատուկ նախագծի վրա, ապա Լոս Անջելեսի նման հատկությունը քաղաքը քայքայիչ է դարձնում ռեժիսորի համար:  «Նկատի ունեմ, որ դա ամենաբարդ բանն է, որ ես անում եմ», – ասում է նա, – «Բազմաթիվ մարդիկ կան, որ ասում են, թե իրենք ֆիլմ են նկարում Լոս Անջելեսում, բայց իրականում նրանք չեն նկարում, նրանք փորձում են այն պատրաստի ստանալ: Դուք կարող եք մոլորվել դրա մեջ ու կարող եք ահագին ժամանակ այնտեղ ծախսել ու կորցնել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930