ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի և իմունիային համակարգը, իջեցնում է զարկերակային ճնշումը, նվազեցնում է սթրեսային հորմոնների արտադրությունը և արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնի` էնդորֆինի քանակը:
Տարբեր երկրներում հումորային տարաբնույթ երևույթներ, գործողություններ ընկալվում են տարբեր ձևերով: Օրինակ` եթե Հայաստաում կամ այլ երկրում որևէ մեկի դեմքին տորթ քսես, ապա շատերին կարող է դա դուր չգալ, սակայն Գերմանիայում այն ամենաընդունված հումորներից մեկն է համարվում:
Մեծ է ծիծաղի հատկապես հոգեբանական կողմը: Ծիծաղը մեղմում է վախն ու տագնապը, օգնում ավելի թեթև ընկալել հաճախ հանդիպող տհաճ երևույթները, իրավիճակները:
Անդրանիկ Ջալալյան