Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիծանկարի «հերոսն» Աստվածաշունչն է

Ապրիլ 01,2013 18:18

ergicankarergicankar1ergicankar2DCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIAԱյսօր Նկարիչների միությունում մեկնարկեց «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը` հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվելու կապակցությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ, միջազգային մրցույթների դափնեկիր Պավել Ջանգիրովը հայտնեց, որ փառատոնի թեման գիրքն է. «Մասնակցում է 265 նկարիչ` աշխարհի 52 երկրից:  Հետաքրքիր է, որ մասնակցում է 66 նկարիչ Իրանից, 33-ը` Չինաստանից, 17-ը` Ռուսաստանից, 15-ը`  Ուկրաինայից, բայց եթե դրոշակներին չնայենք, չենք զգա տարբերություն, որովհետեւ սա ինտերնացիոնալ հումոր է` չնայած կա «տեղական հումոր» հասկացությունը: Ընդհանուր առմամբ, ստացվել է շուրջ 2000 աշխատանք, իսկ այսօր ցուցադրվում են  լավագույնները»:

Պարոն Ջանգիրովի խոսքով. «Փառատոնին մասնակցությունն ապացուցում է, որ Հայաստանը ոլորտում հեղինակություն ունի աշխարհում:  Մեր երգիծանկարիչներին արտասահմանում ավելի մեծ ուշադրություն են ցուցաբերում, քան այստեղ, մինչդեռ հումորը լուրջ բան է: Աշխարհում կան թանգարաններ, որոնցում հումորային աշխատանքներ են ներկայացված, ինչը հումորի հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին է խոսում»:

Երգիծանկարչի դիտարկմամբ` «Հայաստանում երգիծանկարչության ժանրը կայացած է, սակայն պետք է  ուշադրության արժանանա եւ ֆինանսավորվի: Իրանում, օրինակ, երեք հումորային ամսագիր է հրատարակվում, մինչդեռ մեզանում` միայն «Ոզնի» երգիծաթերթը. հումորը պետք է տպագրվի եւ ցուցադրվի»:

Պավել Ջանգիրովն ասաց, որ փառատոնին ներկայացրել է 10 աշխատանք, որոնց մի մասը ներկայացված են նաեւ միջազգային մրցույթներում, իսկ մի քանի երգիծանկար էլ հատուկ այս ցուցահանդեսի համար են արվել: Ներկայացնելով երգիծանկարներից մեկը, որում «Աստված» եւ  «հրեշտակները» ծիծաղում են Աստվածաշունչ ընթերցելիս, պարոն Ջանգիրովը մեկնաբանեց. «Աշխարհում ամենահայտնի գիրքն Աստվածաշունչն է: Աստված կարող է կարդալ այն: Իսկ եթե կարդա, ի՞նչ ռեակցիա կարող է տալ: Ի վերջո, կարող է ծիծաղել, չէ՞»:

Հավելենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Աշխատանքները Նկարիչների միությունում կցուցադրվեն մինչև  ապրիլի 7-ը: Մրցանակաբաշխությունը կկայանա նույն օրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930