«Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելը, հացադուլից դուրս գալը, հանրահավաքային շարժումը վերսկսելը քաղաքական ուժերի հատուկ մեկնաբանության թեմա պիտի լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանի ձեւակերպմամբ՝ «Վստահաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում եմ ունի իր որոշած, իր ընտրած ռազմավարությունը, մարտավարությունը եւ ես ենթադրում եմ, որ նա շարժվում է այդ ռազմավարության համաձայն: Այսինքն՝ ինքը ունի քաղաքական քայլերի, իր եւ իր կուսակցության համար մշակված ռազմավարություն, եւ այստեղ մեկնաբանել, թե ինքը դուրս եկավ հացադուլից եւ վերսկսած հանրահավաքային շարժումը ինչ կտա, այդ հարցին կարող է պատասխանել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այն քաղաքական թիմը, որը երեւի թե, իր համար հստակ ունի ճանապարհային քարտեզ, իր համար նշած գերխնդիրը լուծելու համար: Իսկ ինձ համար, քանի որ չունեմ բազմաթիվ հարցերի պատասխաններ, հացադուլ հայտարարելը, հացադուլից դուրս գալը՝ չեմ կարող գնահատական տալ նրա արած քայլերին: Մեկ բան կարող եմ ասել՝ սա բացառապես իրենց որոշելիքն է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ