Մայիսի 5-ին ավագանու ընտրությունների անցկացման նպատակով ձեւավորվել է 464 տեղամաս եւ պետք է ձեւավորվի նույնքան տեղամասային ընտրական հանձնաժողով:
ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի 206- ական հանձնաժողովի նախագահով եւ նույնքան քարտուղարով, ԲՀԿ-ն` 144 նախագահ, նույնքան քարտուղար, ՀԱԿ-ը կունենա 36 նախագահ, նույնքան քարտուղար, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը կունենան 26 նախագահ, նույնքան քարտուղար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում
վիճակահանությամբ որոշվում է՝ ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից ներկայացված հանձնաժողովականներից ովքեր որ տեղամասային ընտրական հանձնաժողովում են լինելու քարտուղար կամ հանձնաժողովի նախագահ:
Կարդացեք նաև
Կրկին վիճակահանությամբ կորոշվի հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ