Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խոսակցությունը պետք է լիներ տետատետ` առանց վկաների

Ապրիլ 01,2013 16:00

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյանայսօր Րաֆֆի  Հովհաննիսյանը ժամը 10-ին Ձեզ ժամադրել էրԿապանումԻնչո՞ւ չգնացիք:

– Ես Կապանում էի, ինքը եկել էր, թող գար հանդիպեր ինձ, հո ե՞ս չէի գնա մի քանի տասնյակ վկաների ներկայությամբ իր հետ խոսեի: Մեր խոսակցությունը պետք է լիներ տետատետ, ինքը դա չցանկացավ, ես սպասում էի: Ինքը փորձեց մի քանի տասնյակ վկաների մոտ շահարկել, բայց դա անհիմն է՝ ասեմ իմանաք: Ես չեմ կարծում, որ մեր խոսակցությունը պետք է լիներ վկաների ներկայությամբ:

 – Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էոր ինքը հրապարակային քայլերի կողմնակից է,արդյոք ճիշտ չէ՞ր լինի գնալ հրապարակում հանդիպելպարզաբանել հանրությաններկայությամբ:

– Ես պարզաբանելու բան չունեի իր հետ, ինքը ուներ պարզաբանելու բան, ես էլ սպասում էի, որ ինքը գար, և պարզաբանեի իր հետ, և նաև ցույց տալու բան ունեի իրեն, բայց ինքը չեկավ:

 – Նկատի ունեք տեսագրությո՞ւնը:

– Այո:

 – Այսինքն՝ եթե տեսագրությունը ցույց տայիքև պարզվեր ճիշտ է՝ նրա գլուխըջարդելո՞ւ էիք:

– Ընթացքը ցույց կտար…

 – Ինչպե՞ս եք գնահատում կապանցիների ակտիվությունըԱյս անգամ էլ միջադեպեղավերբ մի քանի տղամարդ եկանասացինոր Սերժ Սարգսյանին են ընտրել ևանողնաշար չենՀնարավո՞ր է, որ Դուք էիք ուղղորդել այդ մարդկանց:

– Մարդիկ էին, որոնք իրենց սրտի խոսքն էին ասում և ճիշտ էլ ասում էին: Երբ ինքը փորձեց խոսել պատերազմից, մարդիկ իրեն հարցրին՝ դու որտե՞ղ էիր այդ ժամանակ, և այդ մարդիկ իրենց սրտի խոսքն էին ասում, և ընդհանրապես մարդիկ ասում էին՝ դու ի՞նչ իրավունքով ես ասել, որ Սերժ Սարգսյանին ձայն տվողները անողնաշար են: Հակառակը, ասացին՝ երևի թե անողնաշարը դու ես:

– Բայց Կապանը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանինարդյոք դժգոհողները միքանի՞ հոգի են:

– Հիմա արդեն փոշմանել են, կարծում եմ՝ ամբողջ հանրապետության մասշտաբով շատ ձայն տվողներ արդեն փոշմանել են:

– Ինչո՞ւ եք այդպես մտածում:

– Դուք ինքներդ եք տեսնում, որ այսօր ընդամենը 60-70 հոգի էին հավաքվել, այն էլ այն մարդիկ են, որոնք թոշակառու են, առավոտյան տնից դուրս են եկել, լավ եղանակ է, վաղուց սպասում էին այսպիսի  գարնանային եղանակի և այդ հրապարակում նստած սպասում էին, հենց մասնակցեցին էլի… մասնակցեցին՝ մասնակցելու համար, երևի հետաքրքրությունից ելնելով:

– Պարոն Խաչատրյաներբ Րաֆֆի Հովհաննիսյանը գար մարզպետարանի՞նչ էիքանելու:
– Սպասում էինք, որ ինքը գար և այդ տեսագրությունը ցույց տայինք, չգիտեմ՝ հետո ինքը ինչ կպատճառաբաներ, բայց, այնուամենայնիվ, սպասում էի, որ ինքը կգար: Բայց ես ցանկություն էլ չունեի մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ գնայի իր հետ բանավիճելու: Ես իմ խոսքը ասել եմ, եթե ինքը դրանից շատ հուզված էր, թող բարի լիներ գալ, ես իր պատասխանը կտայի:

– Այսինքն՝ Դուք կարծում եք նրա 37 տոկոս ամրագրված ձայները նվազեցի՞նհետընտրական պրոցեսներին:
– Գիտեք ինչ կա, ընդհանրապես զարգացած երկրներում (մենք էլ ենք արդեն զարգացած երկիր համարվում)  հավաքում են 47 տոկոս, և ընդամենը շատ չնչին տարբերությամբ ընտրված նախագահին չընտրվածները շնորհավորում են և նման պահելաձև չեն ունենում: Կարծում եմ՝ մենք ընդհանրապես հետևում ենք աշխարհի բոլոր նմանատիպ երևույթներին և կարծես  թե այդ օրինակը վերցնելու խնդիր ունենք՝ որպես երիտասարդ պետություն (մենք ընդամենը 22 տարեկան պետություն ենք): Տեսեք՝ հարյուրամյա անկախություն, պետականություն ունեցող պետություններում շատ չնչին՝ մեկ կամ երկու  տոկոս տարբերությամբ նախագահներ են ընտրվում, բայց ոչ մի երկրում նման պահվածք չի լինում  մրցակցի կողմից:

– Րաֆֆի Հովհաննիսյանըսակայնհակաօրինական  քայլեր չի անումՆա չի գնումբախումների:

– Ի՞նչ բախումների պետք է գնա, միևնույն է՝ նա այսօր անկայուն քայլեր է անում, որը մեզ նման պետությանը, կարծում եմ, հարիր չէ: Նա բարի պետք է լինի ընդունելու իր պարտությունը, էդ էլ է տղամարդկություն, երբ մարդը ընդունում է իր պարտությունը: Թող կառուցողական ընդդիմություն լինի և փորձի  իրեն ձայն տվող բազմահազար մարդկանց  ուժն ու հնարավորությունը օգտագործել ի շահ, ի նպաստ պետության վաղվա օրվա, ավելի բարեկեցիկ Հայաստանի:

-Րաֆֆի Հովհաննիսյանը  հանուն բարեկեցիկ Հայաստանի առաջարկում է կիսել իշխանությունը:

-Դե հիմա գիտեք ինչ կա, էսպիսի հին որսորդների մի խոսքը կա, ասում են.«Աղվեսներն իրենց մահկանացուն կնքելուց առաջ գազազում են»: Ինքը էսօր երևի էդ  վիճակում է:

Բայց հացադուլը դադարեցրել է:

-Իր մոտ հացադուլը բնավորություն է, դա չեմ ուզում կապեք քաղաքականության հետ, երբ մի քիչ չաղանում է, հացադուլ է անում, որ նիհարի, որովհետև էդ փորձը կա: Մի քանի անգամ ինքը պասի ժամանակ հացադուլ է արել, սա իր հերթական հացադուլն է, չկապենք դա քաղաքականության հետ:

-Բայց ցույց չի տալի՞ս արդյոք, որ կամքի ուժ ունի:
-Մեր երկրում հազարավոր մարդիկ պաս են պահում, էդ ինչ մի բան ա, որ դրանով մենք գնահատական տանք, ես ինքնս էլ պաս եմ պահում, և ինձ նման հազարավոր մարդիկ էլ պաս են պահում: Պաս պահելը չբնութագրենք, որ այդքան կամքի ուժի հետ կապված բան է: Մարդ է, որ իր առողջության պահպանման համար պաս է պահում, ինչ կա դրա մեջ, այսինքն՝ մարդ եթե առողջությունը քայքայում է, գնում է  բժշկի, դա կամքի ո՞ւժ է: Նրա մոտ քաշ գցելու խնդիր էր դրված:

– Հաշվի առնելով հետընտրական զարգացումները՝ ի՞նչ ելք կունենա շարժումը:

– Մարել են դրանք, դրանք, հավատացեք, մարված են: Հեսա նրա այցը մյուս մարզերում էլ կտեսնեք… իսկապես էդ մարդու քայլերը սպառված են, մարված են: Հիմա ինքը մարդկանց  ավելորդ վիրավորում է: Մենք ունենք ընտրված նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, և փառք Աստծո, ես ուզում եմ այսօր բարձր գնահատեք, որ ընդհանրապես նախագահների երկրորդ ընտրություններին միշտ տոկոսները ցածր են լինում, բայց այս ընտրությունը իր որակով, իր ժողովրդավարությամբ, աշխարհի կողմից գնահատված լինելով հանդերձ՝ փայլուն ընտրություններ էին, և էս փայլուն ընտրություններով նախագահ ենք ընտրել: Ես չեմ ուզենա, որ մենք փորձենք էդ մասին խոսել: Իսկապես ճիշտ չէ, քանի որ մենք երկու ամիս է՝ ունենք վերընտրված նախագահ: Եթե մեկը դրսից եկել է, ինչ-որ կամակատարություն է  անում, մենք փորձենք տեղի տալ և փորձենք ասել՝ սրա վերջը ի՞նչ կլինի… մենք պետություն ենք, դրա վերջը ի՞նչ պետք է լինի, ի՞նչ  կարող է ինքը անի… ոչ մի բան, օրեցօր էլ մարելու է և վերջանա:

– Ապրիլի 9-ին, ըստ էության, երկու երդմնակալություն կլինի:

– Շատ դեպքերում ինքը չի որոշում, իրեն թելադրում են՝ ինչ անել:

– Դրսի՞ց:

– Այո, շատ դեպքերում իրեն դրսից թելադրում են, թե ինքը ինչ պետք է անի: Ես սա վստահաբար ասում եմ, և ինքն էլ պատրաստ է թելադրանքի ներքո մեր երկրում անկայունություն ստեղծել:

– Չե՞ք զգում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, որ այսօր փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում:

– Չեմ զգում: Մենք կայուն առաջընթաց ունենք և պետք է փորձենք մեր առաջընթացը էլ ավելի ամրապնդելով՝ էսպես առաջ գնալ, ես չեմ կարծում և ձեզ էլ խորհուրդ չեմ տա, որ նման մտքի լինեք:
– Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը էլի առաջարկ անի հանդիպելո՞ւ…

– Մշտապես պատրաստ եմ՝ հանրապետությունում, հանրապետությունից դուրս, ցանկացած տեղ, եթե ինքը փորձի տետատետ հանդիպել, ես միշտ  պատրաստ եմ, բայց վկաների ներկայությամբ իր հետ հանդիպելու ցանկություն չունեմ: Մարդկանց ներկայությամբ ես նրա հետ հանդիպելու ոչինչ չունեմ, բայց առանձին, տետատետ՝ խնդրեմ:

– Իսկ ինչո՞ւ չեք ուզում մարդկանց ներկայությամբ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

– Չե՞ս զգում, որ արդեն շատ հարցեր տվեցիր:

 Սիրանույշ Պապյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Բարոն says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը Սիլվա չէ, դրա համար էլ խուսափում է հրապարակային հանդիպումից: Եթե Սիլվայի դեպքում տերերը իրենց թևերը փռեցին ու պաշտպանեցին, ապա Ռաֆֆու պարագայում հաստատ մանրադրամի նման խուրդելու են

  2. Nur Ani says:

    դու աղվեսի պատմությունն արեցիր,մոռացար արջինը.ասում են արջը ՎԱԽԻՑ ա գոռում:Ժամանակից շուտ գոռացիր

  3. Սիմո says:

    ՆԱԽ Հայաստանը Զարգացաց երկիր չէ. Զարգացաց երկիր համարվում է այն երկիրը որտեղ բոլոր ոլորտները զարգացած են.. իսկ Հայաստանը դատարկվում է….Հետո էնքան տղա է Րաֆֆին որ բաց խոսել է ցանկանում. Տղա ես պարզ խոսա.. ու մի բան եէլ,10 տարի հետո որ ընրություններ լիմեն ես դնեմ թեկնածություննը որպես նախագահ. Պիտի ասեն որտեղ էի ես պատերազմի ժամանակ… ես 1 ի դասարան էի..հավաի խոսալ սաղն էլ կարան…

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մի մարզում որ մարդկանց 2/3-ը աղքատ լինի,իսկ 1%-ը գերհարստացած/հղբացած հանքատեր,այ այսպիսի ԽԱՅՏԱՌԱԿ ու ցածր մակարդակի, քցողական հարցազրույցներ պիտի ունենանք:

    Հա, «դրսից» «մասոններն» են Րաֆֆուն օգնում: (Նույնիսկ պաշտոնական տվյալներով) ԿԵՍ ՄԻԼԻՈՆԻՑ ավել քվե տվողներն էլ բոլորը «գաղտնի մասոններ» են:

    Մարդիկ,իհարկե,«փոշմանել» են:Երևի նայել են քո ու ՀՀԿ-կլանի ԲԱԶՈՒՄ հանքերին ու բիզնեսներին,ու «փոշմանել»,որ էլի ձեզ չեն ‘ընտրել’:

    5 տարի էլ մնաք,որ Ի՞ ՆՉ անեք: Սյունիքի տղամարդկանց մեծ մասը խոպանում օրը 16 ժամ նոքարություն է անում,իսկ քո կլանը տարին 10 անգամ արձակուրդ է գնում:

    ԲԱՐԵՎ Սյունիք:

  5. Андрей says:

    Да действительно-тут этому существу подумать надо-Раффи не Сильва-и ростом побольше и борода с усами-да и весовая категория.Но что самое главное-есть сила духа.Так что еще неизвестно-встреча тет-а-тет кому выгодна бы была и кто раздовил бы кому голову……

  6. Նարե says:

    Փաստորեն Րաֆֆին իր գործողություններով պատռում է հրապարակային բանավեճից խուսափող ու դեմոկրատիայի տարրական կանոնները ոտնահարող այս համակարգի եվրոռեմոնտված դիմակը: Ու սա առաջին անգամ է կատարվում Հայաստանում այս ձևով, մինչև հիմա ոչ մեկը իշխանությանը այսքան համառ ու հետևողական բաց զրույցի չէր կանչել: Բռավո Րաֆֆի!

  7. Օնիկ says:

    Պատահական մարզպետ,դու օր գռես-գռպես փորտ կլցնես,գիտես թե,ես երկրից լավ երկիր չկա:Բայց կուզենայի օր մե բանմ գիտենաիր – ԷՆ ԻՆՉ ՈՐ ԵՂԵԼ Է,ԷԼ ՉԻ ԵՂՆԻ ԻՆՉ ԷԼ ՕՐ ՊՏԻ ԵՂՆԻ< ՉԻ ԿՌՆԱ ՉԵՂՆԻ:

  8. Ֆելիքս says:

    Սուրեն Խաչատրյան, Դուք ով եք, որ պատրաստվում էիք “տետատետ” հանդիպել,այն էլ ձեր կաբինետում, նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով 500 հազարից ավելի ձայն ստացած Ռաֆֆի Հովհաննիսյանի հետ? Երևի մոռացել եք ,որ մարզպետի պաշտոն զբաղեցնող չինովնիկ եք:Ոչ ավելին: Եվ “գլուխ ջարդելու ” սպառնալիքի համար նորմալ երկրում արդեն քրեական գործ բացած կլինեին:

  9. Ani says:

    Да, страна наша бедна во всем плане, особенно со стороны руководства…это нелюди..благодаря Вам все армяне вынуждено покинули страну, чтобы как-то жить и содержать свои семьи, а самое главное они поняли, что их детям нет будущего в Армении…Сплошное беззаконие во всем, никаких прав по защите человечества!! Начиная с судов и заканчивая внутренними органами..Виновные- не наказаны, а невиноватые -посажены. До каких пор будет все это продолжаться? Одни воры, насильники и хулиганы у власти. Опомнитесь, что вы делаете? Вы без войны развалили страну, еще мы говорим о наших врагах, о резне?????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930