Մոսկվայի «Սպարտակի» հետ ոչ-ոքի ավարտված հանդիպումից հետո «Կուբանի» հարձակվող Արաս Օզբիլիսը լրատվամիջոցների հետ կիսվել է հանդիպումից ստացած տպավորությունների եւ իր ու Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:
«Այսօր ես առաջին անգամ խաղացի Յուրա Մովսիսյանի դեմ: Ես գեղեցիկ գոլ խփեցի, իսկ նրան աչքի ընկնել չհաջողվեց: Ինքներդ դատեք, թե այսօր մեզանից ո՞վ էր խաղադաշտում ավելի լավը», – ասել է ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ