Երևանի քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջանում:
Մինչ շինհրապարակներ այցելելը, քաղաքապետը նախ ծանոթացել է թիվ 192 հանրակրթական դպրոցին կից հիմնվող նոր շախմատի դպրոցի պայմաններին: Պատասխանատուները զեկուցել են, որ վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և շուտով այն ամբողջությամբ կկահավորվի համապատասխան գույքով ու պաշտոնապես կբացի իր դռները: Ի դեպ, մայրաքաղաքում այ մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով քաղաքապետարանի ծրագրերով շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները. «Մենք Շախմատի ակադեմիայի տնօրենի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ունենանք շախմատի դպրոցներ: Երևանում այսօր ունենք 3 շախմատի դպրոց և պատրաստվում ենք հարմարավետ պայմաններով ապահովված ևս 10-ը հիմնել»,- նշել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշենի առաջին և երրորդ թաղամասերի բակային տարածքներում արդեն մեկնարկած համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, մայրաքաղաքի բոլոր՝ հատկապես ծայրամասային վարչական շրջաններում, նկատվող բարեկարգման լայնածավալ աշխատանքների համար:
Կարդացեք նաև
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, բարեկարգվող բոլոր տարածքները պարտադիր կապահովվեն նաև ոռոգման նոր ցանցով՝ ստեղծվող կանաչ տարածքների խնամքը պատշաճ իրականացնելու համար::
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշենի առաջին թաղամասի 45 շենքի բակում ընթացող ֆուտբոլի նոր փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված խաղադաշտն արդեն ամռանը շահագործման կհանձնվի:
Գոհունակություն հատնելով լայն թափով մեկնարկած աշխատանքների ընթացքից, դավթաշենցիները նկատել են, որ արդեն ամռանը իրենց երեխաների հետ միասին կկարողանան լիարժեք հանգստանալ հենց իրենց իսկ բակերում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում, որպեսզի նորաստեղծ հանգստի այս գոտիներն օր առաջ հանձնվեն բնակիչների տնօրինմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն