Սուրբ Հարության տոնին Րաֆֆի Հովհաննիսյանի դադարեցրած հացադուլը խիստ հակասական քայլ է որակում Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Մենք տեսանք, թե ինչպես սկզբից Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա ծոմ չէ, դա քաղաքական պայքարի ձեւ է, քաղաքական ակցիա է, իսկ երբ հացադուլից դուրս եկավ, երեկ հայտարարեց, որ դա ծոմ էր: Այստեղ սեփական ակցիայի վերաբերյալ հակասական գնահատականներ էին»,-ասաց Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Նա կարծում է, որ հետընտրական «Ճղճիմ գործընթացները» հանգեցրին նրան, որ
ընտրություններից անմիջապես հետո հրապարակում ստեղծված զգացմունքային, բավականի լուրջ էներգետիկայով լեցուն մթնոլորտը լիցքաթափվեց ու պարտվեց:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ