Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանից մեկնարկեց մարզային իր հանդիպումները, որոնք թեեւ սկսվեցին հայտարարված ժամից ուշացումով: Մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելեր Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակ, հավաքված մարդկանցից ցանկացողները մասնակցում էին տեղում կազմակերպվող ստորագրահավաքին եւ իրենց զորակցությունը հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած պայքարին, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնում մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքին:
Նախքան հանդիպումը, Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հավաքված քաղաքացիներից տեղեկություն է ստացել, որ ոստիկանները փորձում են միջամտել այսօրվա հանդիպմանը, եւ հորդորեց ոստիկանության աշխատակիցներին ձեռնպահ մնալ ապօրինի գործողություններից: «Ձե’զ ոստիկաններ, նորից եմ կրկնում, մնացեք օրենքի շրջանակներում եւ որեւիցե մի քաղաքացու չփորձեք հանկարծ հորդորել, որ այս հավաքին չմասնակցի: Պատասխանատվության կկանչվեք ձեր ապօրինի գործողությունների համար», – հայտարարեց Զ. Փոստանջյանը:
Բացի այդ, վերջինս նաեւ հարթակից հայտարարեց, որ թեեւ այսօր ոչ աշխատանքային օր է, բայց ապօրինի հրաման է տրվել դպրոցների տնօրինությանը եւ բոլոր երեխաներին ու ուսուցիչներին կանչել են դասի: «Չգիտենք որն է պատճառը, բայց հավանաբար այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լինելու է Կապանում եւ հանդիպելու է կապանցիների հետ», -ասաց տիկին Փոստանջյանը:
Փորձեցինք ճշտել դպրոցներից, թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը: Պատահական այցելեցինք Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Էդիկ Բեգլարյանը մեզ տեղեկացրեց, որ ի տարբերություն մայրաքաղաքի` այստեղ դպրոցներն աշխատում են 6-օրյա գրաֆիկով, եւ ինչպես այսօր, այնպես էլ նմանատիպ մյուս ոչ աշխատանքային օրերին, դպրոցներում դասապրոցեսները անցկացվում են սահմանված գրաֆիկով եւ արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Դպրոցի դասասենյակներում, մեր շրջայցի ժամանակ, դասապրոցեսներ էին ընթանում, իսկ կրթօջախում հանդիպած երեխաներն էլ հաստատեցին տնօրենի ասածը: Նույն իրավիճակն էր նաեւ քաղաքի մյուս կրթօջախներում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Տեղի ՀՀԿ-ական կլանը ամեն անգամ մի քանի ծախված-կամակատար պրովոկատոր է ուղարկում` հավաքներին ստվեր գցելու նպատակով/հույսով:Կամ ամեն անգամ փորձում է խոչընդոտել, որ մարդիկ չգան: «Գող, սիրտը դող». Ձեր քեֆն էլ շուտով կվերջանա:
ՀԳ. Կապանում ուսուցիչների մեծ մասին սրբել-լցրել են բրեժնևյան ՀՀԿ: