Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանցին Սադախլոյում ձերբակալվել է կաշառք առաջարկելու համար

Ապրիլ 01,2013 14:49

Հայ – վրացական սահմանին` «Սադախլո» հսկիչ անցակետում հայաստանցի է ձերբակալվել` Վրաստանի մաքսային ծառայության աշխատակցին 1000-1500 ռուսական ռուբլի (32-48 դոլար) կաշառք առաջարկելու համար:

Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը փոխանցել են Վրաստանի քննչական ծառայությունից, երկրի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացի Ա.Ա.-ն, որի ինքնությունը չի հրապարակվում, բանավոր հայտարարագրել է մի ոսկյա թեւնոց  եւ մեկ զույգ ոսկյա ականջօղ, սակայն նրա բեռի զննության ժամանակ հայտնաբերվել են նաեւ մատանի եւ թանկարժեք քարերով ականջօղեր: Դրանից հետո էլ, ըստ վրաց իրավապահների, հայաստանցին առաջարկել է կաշառքը:

Գործի նյութերը հետագա քննության համար փոխանցվել են քրեական ոստիկանությանը:

Արման Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930