Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հրայր Թովմասյանին. «Վերջին շրջանում շեղվել է ճշմարիտ ուղուց, ցավում եմ նրա համար»

Ապրիլ 01,2013 14:10

«Ժառանգության» առաջնորդը գտնում է, որ արդարադատության նախարարը լավ կադր է, բայց կուսակցական հրահանգներ է կատարում

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն  ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մի մասն անտրամաբանական է: Այդ առնչությամբ այսօր Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ նախարարի պահվածքը Սահմանադրական դատարանում արդեն իսկ հակասահմանադրական էր. «Ինքը գործ չուներ այդտեղ: Ես  խնդրում եմ, որքան ինքը խելացի է, անգամ ինձնից շատ ավելի խելացի, բայց ինքը ժողովրդի իրավունքը, խիղճը իրավունք չունի խլելու՝ անգամ գեղեցիկ ձեւակերպումներով: Իմ եւ մեր առաջարկը շատ բանական է, շրջահայաց է, միտված է ապրիլի 9-ին գնանք ազգային միասնության, որ չլինի բաժան-բաժան մեր ժողովուրդը: Հիմա մենք 8 օր ունենք, որ գործող նախագահը եւ իշխանությունը որոշի՝ ինքը ուզո՞ւմ է գնալ ազգային միասնության ճանապարհով, թե՞ ոչ: Եթե իրենց խոսնակը՝ Հրայր Թովմասյանը, որը վերջին շրջանում շեղվել է ճշմարիտ ուղուց, ես ցավում եմ նրա համար, որովհետեւ ինքը շատ լավ կադր է, խելացի տղա է, բայց եթե ինքը պիտի մտնի կուսակցական դիտավորյալ ապատեղեկատվական դաշտ, ես համարում եմ, որ ինքը եւս պիտի պատասխան տա՝ կուսակցական հրահանգված դիրքորոշման համար:

Ես պատրաստ եմ լսել ցանկացած քննադատություն, բայց եթե հիմա ունենք քաղաքական համազգային լուծում, եթե կա կամք քաղաքականության մեջ, ուրեմն կլինի նաեւ հնարավորությունը՝ հանգուցալուծման համակարգված  մի փաթեթ ներկայացնելու հայ ժողովրդին: Ես  չեմ ուզում ապրիլի 9-ից հետո գնալ զուգահեռ ճանապարհներով, բայց պատրաստ եմ: Ազգային միասնությունը անպայման կկայանա՝ անգամ իմ կյանքի գնով, բայց՝ արդեն առանց իրենց»:

Հարցին՝ Դուք ամենից շատ ինչի՞ պակաս եք զգում՝ ֆինանսների՞, որ շարժումն ավելի շատ առաջ տանեք՝ նա պատասխանեց, որ որեւէ բանի պակաս չունի, բայց ակնկալում է, որ ժողովուրդն իր քվեին տեր կանգնի. «Նյութական անհրաժեշտ միջոցները, քարոզչությունը, թե հավատագրելը, թե համազգային ներուժն իրականություն դարձնելը՝ դա արդեն բոլորիս պարտականությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930