2006 թվականից կառավարության որոշմամբ ապրիլի 1-ը Երգիծանքի եւ հումորի օր է սահմանվել: Այդ օրը ավանդաբար ընկալվել է իբրեւ միմյանց խաբելու օր: Այս տարի այն համընկել է Մեռելոցի հետ, քանի որ բոլոր տաղավար տոներին հաջորդում են մեռելոցները:
Aravot.am-ը երգիչ, երգահան Վահան Արծրունուց հետաքրքրվեց՝ Ապրիլի 1-ն ընդհանրապես տոն ընկալում է՞, թե՞ ոչ, եւ խնդրեց հիշել ամենաթարմ անեկդոտը, որ լսել է:
«Կարծում եմ՝ Հումորի եւ երգիծանքի օրը վերջին ընտրությունների օրն է այսուհետ, իսկ ամենաթարմ անեկդոտը՝ այդ ընտրությունները»,-պատասխանեց արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ