Լրահոս
Օրվա լրահոսը

«Հզոր մարդկային ուժը հանգիստ չէր տալիս նրան». Խորեն Աբրահամյանի մասին

Ապրիլ 01,2013 13:19

Ապրիլի 1-ը հիշարժան է ոչ միայն, որպես Հումորի միջազգային օր, այլ նրանով, որ հենց այսօր է ծնվել մեծ դերասան Խորեն Բաբկենի Աբրահամյանը: Դերասան, թատերական ռեժիսոր, ում ճանաչում է ցանկացած հայ, նույնիսկ օտարազգի: Մարդիկ էին սիրում նրան կոչել` «Բեմի թագավոր»:

Ինչպես գրող, թատերախոս Պերճ Զեյթունցյանն է ասում` Աբրահամյանը ընտրել էր մի արվեստ, որում անհնար է խաբել: Նա այն դերասաններից էր, որոնք շատ չէին. «Խորենի հետ մենք արել ենք երեք ներկայացում եւ մեկ ֆիլմ: «Անավարտ մենախոսությունում» եւ «Խոր Վիրապում» նա եւ՛ բեմադրիչ էր, եւ՛ գլխավոր դերակատար: «Խոր Վիրապն», իմ կարծիքով, անհաջող ներկայացում էր, իսկ «Անավարտ մենախոսությունը» փառավոր էր: Խորենը թագավոր էր բեմում»:
Իսկ Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով` Խորեն Աբրահամյանն այնպիսի անձնավորություն էր, որը ոչ մի շրջանակներ չէր մտնում. «Ինձ թվում է, որ նա ինքն իրեն որպես դերասան բարձր չէր գնահատում, ավելի էր ուզում: Ձգտում էր ռեժիսոր դառնալ, երեւի թե այն պատճառով, որ իրավիճակի լիակատար տերը դառնա: Անընդհատ ուզում էր ղեկավարել եւ ոչ մեկի ազդեցության տակ չլինել՝ նույնիսկ որպես դերասան: Հզոր մարդկային ուժը հանգիստ չէր տալիս նրան, բայց նա կարողացավ մեծ հետք թողնել հայ թատրոնում»,- ասում է նա:
Խորեն Աբրահամյանը չկա, ցավոք, բայց նրա գործը փորձում են շարունակել թոռները:  «Նա մեզ համար հայր էր»,- հարցազրույցներից մեկու ասել է թոռներից մեկը` Արսեն Լեւոնյանը: Խորեն Լեւոնյանի համար էլ պարտավորեցնող է մեծն դերասանի թոռ լինելը: Նա եւս հարցազրույցներից մեկում նշել է, որ իմ բեմական գործունեության ճանապարհին, որպես ուսուցիչ, մեծ դեր է ունեցել Խորեն Աբրահամյանը: Խորեն Աբրահամյանը հասարկության հիշողության մեջ մնացել է որպես Ռուստամ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»),  Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»),Կորիոլան (Վ.Շեքսպիրի«Կորիոլան»), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. If Actor Khoren was in hollywood everyone would praised him ..
    but he was in Armenia
    A small place full of art he played Shakespeare from his Heart …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930