Լրահոս
Օրվա լրահոսը

Կապի եւ առողջապահության մասնագետների դեֆիցիտ քրեակատարողականում

Ապրիլ 01,2013 13:03

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարել է մրցույթ, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Դիմումների ընդունման ժամկետը լրանում է վաղը: Քրեակատարողական վարչությանն անհրաժեշտ են  կենցաղային ապահովման բաժնի (կապի գծով), բժշկական սպասարկման մասնագետներ:

Կապի գծով մասնագետից պահանջվում է ապահովել կապի միջոցների անխափան աշխատանքը: Հավանաբար ներսում, քանի որ «խլացուցիչներ» տեղադրելը եւ արտաքին կապից կալանավորներին զրկելը համապատասխան կապի ընկերությունների մենաշնորհն է: Կապի մասնագետը  պետք է ունենա բարձրագույն կրթություն, տիրապետի էլեկտրոնային տեխնիկային, ռադիոտեխնիկային:

Մեր տեղեկություններով հայտատու «Նուբարաշեն» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետից պահանջվելու է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Նա իրականացնելու է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ, ժամանակին առաջարկություններ է ներկայացնելու դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով  հայտերի վերաբերյալ:

Ի դեպ, մրցույթի պայմաններից մեկն այն է, որ հավակնորդը իրազեկ պիտի լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, քրեակատարողական օրենսգրքին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքին :

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930