«Լիսկայի նման խլնքոտը կանգնում ասում ա՝ իմ երակներով հայի արյուն չի հոսում: Էդ շատ երկար գործողություն ա տեւելու: Բայց որ տականքը ինքը դրել ա ստավկեն իրանց վրա, մարդկանց վրա, որոնք ֆեոդալական կարգեր են ստեղծել Էջմիածնում, Զանգեզուրում, Էրեւանում արդեն չկան եւ ուրիշ տեղերում, ասենք՝ Եղվարդ եւ այլն, դրանք կեղտ են: Էդ կեղտերից պետք է մաքրվել: Դրա համար էլ մենք սիրում ենք Րաֆֆիին, որովհետեւ ինքը գործարքի մեջ չի՛ մտել ուրիշների հետ: Մենք սիրում ենք իրան մենակ էն բանի պատճառով, որ ինքը փող չի կիսել, փայ չի մտել ուրիշների հետ: Մեր ժողովուրդը դրա համար ա իրա կողքը կանգնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, մտավորական Ռուբեն Հախվերդյանը՝ պատասխանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը Slaq.am-ին հայտարարել էր, որ «Ռուբիկի մեջ հայի արյուն չի հոսում»:
Նրա խոսքերով՝ «Ես չեմ ուզում, որ ֆեոդալական կարգեր լինեն: Ֆեոդալական կարգեր են: Իսկ եթե որեւէ Լիսկա կլինի, թե ինչ-որ խլնքոտ մեկը կլինի՝ ես հետո դանդաղ կլուծեմ էդ հարցը»:
Երբ մենք հետաքրքրվեցինք Ռուբեն Հախվերդյանից, թե «դանդաղ էդ հարցը կլուծեմ» ասելով ի՞նչ նկատի ունի, ինչպե՞ս է հարցերը լուծելու, ի՞նչ միջոցներով՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ինչ միջոցներով: Դա իմ գաղտնիքն է»:
Ռուբեն Հախվերդյանի խոսքերով՝ «Գեներալ էսինչը էնտեղ ա ճնշում, Լիսկան էնտեղ ա ճնշում ժողովրդին, էդ ովքե՞ր են, է՜, իրանք: Մենք պետք ա զինվենք եւ գնդակահարենք էն մարդկանց, որոնք էսօր թուրքի տեղն են զբաղեցրել»: Մեր դիտարկմանը, որ Ձեր խոսքերը կարող են սպառնալիք ընկալել՝ Ռուբեն Հախվերդյանը հակադարձեց. «Ես վախ չունեցող մարդ եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՈՒ նաև ուղեղ չունես Հախվերդյան Ռուբեն: Կարծում եմ հիշում ես ինչ էր ասել հայրդ քո մասին:
Իսկ հայրդ բոլորովին պատահական մարդ չէր Հայաստանում, այս պահիմ մեկ երկուսը նրա նման
կան ընդամենը: Դու լծվել ես Հայաստանը քանդելու գործին, ինչպես բոլորը այդ ոլորտում
դու էլ խոսում ես ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի, իսկ տանկերը թուրքական այս պահին
շարվել են Արցախի սահմանով; Չլինի գնալու ես պաշտպանելու Րաֆֆի հետ: Իհարկե ոչ, քո գործը
քանդելն է, սակայն իմացեք դա էլ չի հաջողվելու ձեզ
իբր դու ես գնալու պաշտպանես ? իհարկե ոչ ՃՃՃՃՃՃՃ
ասածս , մի հարց տուր մարդկանց և մի պատասխանիր նրանց տեղը :
Իսկ ինչ մնումա թե ով կգնա ,ով չի գնա, մարտի դաշտում կերևա, երկիրրդ առանց դրա էլ քանդվածա սարքողն էլ չի երևում:
Ասում են փայտը վերցրու,գող շունը կհասկանա…Հայաստանի համար էնքան վտանգավոր չեն լիսկայատիպները,որքան՝ նրանց ,,թասիբին կայնող,, սուտի ,,ադվակատները,,…Ես չգիտեմ,քո հերը քո մասին ի՞նչ է ասել,որովհետև ոչ ես եմ նրան ճանաչել,ոչ էլ,երևի՝ դու…
Արմեն. արդեն սպանեցիք թուրքերով վախեցնելով: Մեկ Լիսկան է կռվելու մեկ էլ նրա նմանները: Նրանք իրենց կապիտալը պաշտպանելու համար շատ արագ այստեղից թռնելու են:Այսօր նրանց ուժը միայն կանանց վրա է հերիքում կամ մեծ-մեծ խոսելուն: Իշխանության դուխն էլ չի հերիքում “գլուխ ջարդելու” սպառնալիքի համար քրեական գործ բացելու համար:Քեզ էլ խորհուրդ կտամ ավելի նորմալ մարդ գտնես Հախվերդյանի նման արժանիքներ ունեցողից պաշտպանելու համար:
Armen, I am sure people like Ruben and Raffi will go to protect the Arcakh if needed, but you, you are still gonna hide behind that screen like a chicken. You can only talk garbage, that is your category, we know that, unfortunately, there are a lot of you in Armenia. I truly feel sorry for you.
Танки должны у резиденции лиски быть-что бы как мусолини и чаушеску….
Արմենի մոտ միայն անունն ե հայկական:Նրա նմաններն են լիսկաների զինվորները:Եթե մի հայ տղամնարդու մասին տարիներ շարունակ բացահայտ գրում,աղաղակում են,որ Սյունիքում հայ ժողովրդի հետ վարվում է այնպես,ինչպես թուրք-ադրբեջանացի խաժամուժը Սումգայիթում,
իսկ նրան հովանավորող «կուսակցության» անձնուրաց պաշտպանների հետ բանավեճ տանելը թանկագին ժամանակի անիմաստ վատնում է:Ափսոս է հայոց լեզուն,իսկ անգլերենի մասին ավելորդ է խոսել:Գուցե պետք գա միայն միջազգային դատարաններում:
հետաքրքիր է, որ են մարդիկ, ում հայրը ոչ ոքի հայտնի չի, քննադատւմ են այն մարդկանց, ում պապով, տատով , բոլորը ճանաչում են: Մի անհահգստացի, գենը իրենը անում է: դու կանես են , ինչ քո գիտությանը անհայտ գենում է, իսկ Ռուբեն Հաղվերդըանը կարա էլ ոչինչ չանի; հերով, տղով լիքը արած ունեն:
արա էտ լիսկան են կնիկ ծեծողը չի՞
https://www.youtube.com/watch?v=Za3kMTeuMvU
Հարգելի Արմեն: Մի հատ կբացատրեք, թե ինչը պիտի քանդի Ռուբեն Հախվերդյանը: Իբր ինչ կա կառուցած, որ ինչը քանդի: Էն, ինչը կառուցած է՝ ձեր սեփականություններն են, որ ձեր և ուրիշներ կյանքի գնով կպահպանեք, իսկ ՄԵՐ, այսինքն ժողովրդի համար դուք հեչ ոչ մի բան էլ չեք կառուցել: Ինչ էլ կառուցել եք՝ վարկերով, որը էլի մեր հաշվին է, մենք ենք վերադարձնելու պարտքերը: Իսկ թե վարկերից քանի փուլով ու քանի % եք լափում, էդ էլ շատ լավ գիտենք: Հախվերդյան Ռուբենը դարձել է երկիր քանդող, Արմենը, ափսոս էդ անունը, երկիր կառուցող: Վաաայ-վայ… Լուջ ձեզ թվում ա՝ էս ժողովուրդը ոչխար ա? բան չի հասկանում, այ խեղճ ու կրակրներ: Խեղճ եք, բա ինչ եք: Գիտեք, ով էլ գերնպատակ դնի ՓՈՂը, կհասնի դրան, դա էնքան էլ դժվար չի, հավատացեք: Բայց դրա համար պետք են լիքը հատկություններ.
ա.- պետք է լինես անգրագետ՝ (կրթությունը շատ է խանգարում, կիրթ մարդու արժեքային համակարգը ուրիշ է)
բ–պետք է խիղճ չունենաս, (շատ է եղել, հենց առաջին կլոր գումարը ձեռքս է եկել, մտածել եմ՝ ինչ լավ է, էսինչի ու էնինչի վիճակը շատ վատ է, ես էլի կաշխատեմ, տամ, թող էդ վիճակից դուրս գան)
գ.-լինես ստախոս ու խաբեբա (հորս արևը պետք է լինի բերանի ծամոն, անկախ նրանից, թե խեղճ հերը գերեզմանում քանի փաթ կպտտվի),
դ.-աստվածավախ չլինես, այսինքն՝ սրբություն չունենաս, որ կարողանաս չմտածել երեխաներիդ սպառանացող անեծքի մասին,
Էսքան բան; Այս երկրում հարստանալ կարող են միայն այսպիսիները: Թե չէ՝ Հախվերդյանը կքանդի: Հախվերդյանի իր երգերով էնքան է կառուցել ու դարմանել, որ վազես՝ չես հասնի:
Արա էյ, Արմեն ես, թե Լիսկայի ինչն ես… տանկերից դու ես վախեցած, թե մարդ ես վախեցնում:
Մի պարզ հարց է առաջանում, երբ լսում ես` կռված տղա… Եթե մի պահ ենթադրենք, թե իսկապես ժողովրդի համար են գնացել ու կռվել, ապա այսօր նորից նույն ժողովրդի համար են թալանում երկիրը, նույն ժողովրդի համար են կողոպտում ու նվաստացնում ժողովրդին, ոչնչացնում պետությունն ու պետականությունը, որոնց համար իբր կռվել են, ոչնչացնում են այն բոլոր երազանքներն ու իղձերը, որոնք սրբորեն կրելով իրենց հոգիներում, հազարավոր մարդիկ տարիներ առաջ ազատության հրապարակում վանկարկում էին ազատություն, անկախություն… Իսկ իսկապես կռված տղերքը համեստորեն լռում են և կրում իրենց խաչը, քանզի նրանք իրոք ժողովրդի համար են կռվել և չեն կարող համագործակցել իշխանությունների հետ ժողովրդին թալանելու ճղճիմ նպատակով… Իսկապես կռվածները համեստորեն լռում են, քանի որ գիտեն, որ բոլոր պատերազմներում, իսկ արցախում բուն իմաստով ոչ թե պատերազմ է եղել, այլ պարտիզանական կռիվներ, հիմնականում հաղթում են նրանք, ովքեր զոհվել են… Համեմատության համար` հինգերորդ դարում Հռոմի և գոթական ցեղերի միջև տեղի ունեցած Կատալաունյան ճակատամարտում, երբ զինվորների ձեռքներին միայն թրեր էին, ընդամենը երկու օրում թրատվել, նետահարվել` զոհվել են երեք հարյուր հազարից ավելի զինվորներ…