«Sunday Express»-ը տեղեկացնում է, որ «Չելսիի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինիոյի հետ բանակցություններում առաջընթաց է արձանագրում:
Պորտուգալացի մասնագետը եկող մրցաշրջանից իր նախկին ակումբը կրկին ղեկավարել կհամաձայնի, եթե իր հետ Լոնդոն գնա նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն: Եվ, կարծես, «Չելսին» համաձայն է: Հրապարակվել է նաեւ Ռոնալդուի տրանսֆերի մոտավոր արժեքը՝ 70 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ