Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյանը քննադատում է ՀՀԿ-ին. «Բավական է՝ մի մարդ մեզ շաքար ու ալյուր կերակրի, վատն է այդ շաքարն ու ալյուրը»

Ապրիլ 01,2013 11:08

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկ չի ստացել, բայց եթե ստանար էլ՝ չէր համաձայնի:

«Եթե ընդգրկվեի, վաղուց շատ բաներում կընդգրկվեի: Լիքը գործեր ու պարտականություններ կան, որ հազիվ եմ հասցնում: Գերադասում եմ դրանցով զբաղվել: Քաղաքականություն եւ կյանք ասվածը բաժանում ենք երկու մասի` դրա մասին խոսողների եւ դա անողների: Գերադասում եմ լինել անողների մեջ: Չեմ կարծում` իմ ներկայությամբ քաղաքապետարանի ավագանիում օգուտ կտայի: Կամ արժեր` իմ ժամանակն այդտեղ ծախսել»,- Aravot.am- ի հետ զրույցում ասաց պարոն Մազմանյանը:

Նրա խոսքերով, ՀՀԿ-ն պետք է սկսի գործով համոզել ընտրողին «ավելի լավ Երեւանի» խոստմանը հավատալու հարցում. «Սրանից հետո ռազմավարական որոշումներ է պարտավոր կայացնել իշխող կուսակցությունը` ընդ որում գործնական ֆոնի վրա, արդյունքի իմաստով, որպեսզի ժողովուրդն այդ դեպրեսիայից ու չհավատությունից դուրս գա: Ասել է , թե կտրուկ փոփոխություններից կերեւա, մարդը պետք է հասկանա, որ ինքը մտնում է դատարան ու ինքը օրենքով պաշտպանված է»:

Մեր հարցին տեսնո՞ւմ է իշխանությունների կամք այդ քայլերին գնալու, պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել: Պիտի մտածեն ու անեն դա, այլ կերպ մինչեւ հաջորդ ԱԺ ընտրություններ կանխատեսում եմ շատ քաոտիկ վիճակ եւ շատ ծանր քաղաքական դաշտ: Եթե որակական փոխփոխութուններ չլինեն, ու այդ փոփոխությունները ռազամավարական չլինեն՝ օրինակ ինչպե՞ս թուլացնել հայաթափության խնդիրը, առաջին հերթին մաքսայինի հետ աշխատելով: Որովհետեւ Հայաստանն այսօր մեծ տոկոսով հայաթափվում է մաքսային խնդիրներ ունեցող, դատարան ընկնող մարդկանցով, որոնք վարկի տակ են: 500.000-ի համար ընկնում են պատմության մեջ, դատարաններ, հետո տունը ծախում են ու փախնում երկրից: Միջին ու փոքր բիզնեսը սատկում է: Դրա հաշվին արտահոսք է: Նման դաժան ու կատեգորիկ թվային բարձրացումներ առողջապահության ոլորտում, ատամնաբույժերի գործում: Ի՞նչ ենք ուզում անել, որ գնա՞ն այս մասնագետները: Արտահոսքի ապահովման պայմանները պետք է վերացնել: Հենց հիմա հարկային ամնիստիա պետք է հայտարարել, մարդիկ տներով, գործարաններով միայն դատական գործընթացից հետո իրենց վրա բարդված տոկոսներից արդեն դիակ են: Այսպիսի կատեգորիկ դրական ֆոն ունեցող խնդիրներ պետք է լուծի իշխանությունը , որ վերականգնի ժողովրդի վստահությունը: Սոցիալական ոլորտ, օրենքի ոլորտ, մրցակցային դաշտ, օլիգարխների ուղղակի գլխատում: Բավական է՝ մի մարդ մեզ շաքար ու ալյուր կերակրի, վատն է այդ շաքարն ու ալյուրը: Ու մենք բոլորս դա տեսնում ենք: Ազգի առողջության խնդիր կա, արտադրվող ապրանքի որակի խնդիրը պետք է լուծվի…Այսինքն, այս խնդիրների վերացմամբ պետք է զբաղվի իշխանությունը ու շատ միանգամից ու արդյունավետ, որ դրա արդյունքը ժողովուրդը տեսնի, այլ կերպ հետ բերել վստահությունը հնարավոր չէ»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ձեր բոլոր մատնանշած խնդիրների լուծումը ՀՀԿ-ի թե ԱԺ, թե նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրերում կար, արդյոք այդ խնդիրների լուծման բացակայությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի խոստումները դեռ մնում են թղթի վրա, պարոն Մազմանյանն ասաց. «Չէ էդպես էլ չէ: Այնուհանդերձ չի կարելի ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ ու ասել՝ ոչինչ արված չէ: Այս 4 տարվա մեջ փոփոխություններ կան, դաշտն ավելի հանգիստ է, ինչ-որ դրական տեղաշարժեր կան: Ուրիշ բան , որ գլոբալ չեն: Ասել՝ ժամանակն է խոստումներն իրականացնել եւ ոչ թե փոքր-փոքր չափերով, այլ ֆունդամենտալ ու լուրջ ռեֆորմներով: Ընդ որում ռեֆորմների, որոնց արդյունքում քաղաքացին իր մաշկի վրա շահի: Մնացած այդ տնտեսական հաշվարկները՝ քանի տոկոս աճ ենք տվել, համաշխարհային ռեյտինգում քանի տեղ ենք առաջ ընկել… Սա կրոցի չէ, սպորտ չէ: Դա մեզ չի համոզում, մարդն իր մաշկի վրա պետք է զգա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Չե կերեվա մե քիչմ խելքի եկել ես,մնում է որ մե քիչմ էլ մտածես ու քու կարծիկտ հայտնես չարաբաստիկ ընտրակեղծիքների մասին,որոնք կատարվեցին Հ,Հ,Կ.Կ.-ների կողմից:

  2. ՀԱՅԿ says:

    Վերջապես մասկեն պայթեց, չընդգրկեցին հհկ-ի ցուցակի մէջ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930