Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել Ատլանտայի բնակչուհի Պամելա Սմիթի նկատմամբ, որը ժամանակին դատարանով իր 16-ամյա որդու խնամքի համար դրամ էր պահանջում՝ պնդելով, թե որդու հայրը NBA-ի աստղն է: Սմիթն անգամ առաջարկել էր ДНК անալիզ վերցնել:
Ջորդանի փաստաբանները դատարանից խնդրել էին կարճել գործը, քանի որ Սմիթի ամուսնության վկայականում նշված է, որ տղայի հայրը տիկնոջ նախկին ամուսին Գլենվիլ Ռեյնոլդսն է: Սակայն Ջորդանը դատարանից խնդրել է չփակել գործը եւ հիմա ինքն է հակընդդեմ հայց ներկայացնում դատարան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ