Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» երեկ երեկոյան ընդունել էր Կրասնոդարի «Կուբանին»:
Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Հյուրերի կազմում հանդիպման 53-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիսը, որը գեղեցիկ գոլ է խփել մոսկվացիների դարպասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ