Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում Լեևոն Արոնյանը ոչ-ոքի արեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ ու 7,0 միավորով ոչ միայն զրկվեց միակ ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, այլեւ նահանջեց չորրորդ հորիզոնական, քանի որ Պյոտր Սվիդլերը առավելության հասավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ, հավասարվեց նրան ու լրացուցիչ գործակիցներով շրջանցեց:
Կարլսենը հաղթեց Ռաջաբովին, Կրամնիկը միավորը բաժանեց Գելֆանդի հետ: Եզրափակիչ տուրից առաջ Կարլսենն ու Կրամնիկը 8,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ հորիզոնականները եւ միմյանց միջեւ կվիճարկեն միակ ուղեգիրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ