Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյան. «Ապրիլի 9-ին չենք գնալու Բաղրամյան 26՝ Սերժ հեռացիր ասելու»

Մարտ 31,2013 13:49

«Ամեն գործիչ ինքն իր ոճն ունի պայքարի, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ունի իր քաղաքական մշակույթը պայքարի, համաձայն լինենք , թե չլինենք պետք է հարգենք, ես ողջունում եմ, որ նա դուրս եկավ հացադուլից, այդ բոլորը ես կարծում եմ, որ կօգնի շարժմանը, գնա դեպի ինքնակազմակերպում և նաև դեպի ժողովրդին ավելի հուսադրում»,- այսօր Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի հացադուլը դադարեցնելու որոշման վերաբերյալ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Անդրադառնալով պարոն Հովհաննիսյանի ներկայացրած պահանջ-առաջարկներին, ասաց. «Այս ռեժիմի պարագլխի հետ որևէ հարաբերություներ ունենալը, թեկուզ, դա հրապարակային լինի հօգուտ շարժմանը, չի լինի, որովհետև մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ռեժիմի ննկատմամբ ունի իր հստակ կարծիքը, որը հստակ բացասական է։ Որևէ շփում այդ ռեժիմի ներկայացուցիչների հետ դա միայն ու միայն ի վնաս շարժմանը կլինի: Ուստի գլխավոր մեկ խնդիր գոյություն ունի փետրվարի 18-ից հետո, առաջացած իրավիճակին. ժողովուրդը զարմացրել է բոլորին իր ակտիվությամբ ու լրջությամբ և աննախադեպ ձևով ձայների 800 000, 900 000…

Եվ կոնկրետ այս դեպքում գործնական իմաստով քայլն այն է, որ նրանք հռչակել են ՐաֆֆԻ Հովհաննիսյանին նախագահ և Րաֆֆուն և նրա քաղաքկան գործընկերներին մնում է այդ ամենն ամրագրել։ Այդ իմաստով մենք հստակ ծրագիր ունենք: Փետրվարի 18-ից հետո մենք անմիջապես հայտնել ենք Րաֆֆուն այդ մասին: Հուսով ենք, որ մեր առաջարկությունը վերջիվերջո Րաֆֆին կընդունի և ժողովրդի պատգամ հրահանգը տեղ կհասցնենք»:

Մեր հարցին, թե  Ր. Հովհաննիսյանի պայքարի այդ  ձևերը հաղթանակի կտանե՞ն, պարոն Սեֆիլյանն ասաց. « Երբ մարդ գնում է ինքնազոհության, չարչարանքի, ընդհանուր գործի համար, անհատն ինքն իրեն չարչարում է , ես կարծում եմ, որ այդ ամբողջ չարչարանքն անպայման արդյունք կտա, սակայն շատ կարևոր է, որ այդ պայքարի հունը ճիշտ ընտրված լինի, որ չարչարանքն  իզուր չլինի»:

Մեր հարցին, թե պայքարի հունը ճի՞շտ է ընտրված, պարոն Սեֆիլյանը շարունակեց.

«Ճիշտ է ընտրված.. բարեբախտաբար մեր ռազմավարությունն ըստ էության Րաֆֆին ընդունել է և նա փետրվարի մեջ իր ասուլիսին անդրադարձել էր՝  խոսելով այլընտրանքի մասին, սահմանադրական նոր ատյան ստեղծելու մտքի մասին: Այս բոլորը հուշում են, որ ռազմավարությունը մեր առաջարկած ընդունել է։ Մեր առաջարկությունը տարբերվում է անցած 18 տարիների բոլոր ընդդիմադիր ուժերի գործունեությունից, որոնք միշտ գնացել են դեպի ՍԴ, դրանից  հետո գործող աթոռը զավթած նախագահից հրաժարականի պահանջում, հեռացման պահանջում…Մանավանդ մարտի 1-ը պետք է բոլորիս դաս լիներ, եթե այդքանից հետո նույն ճանապարհով պետք է շարունակվի, դա արդեն անհեթեթություն է ։ Մենք հույսով ենք, որ Րաֆֆին, և բոլորս կգիտակցենք, որ այս առաջարկով ոչ միայն փակուղուց ենք դուրս գալիս, այլ նաև բախումից հեռանում ենք:  Փոփոխությունը, որ լինելու է դառնում է անցնցում։

Արդեն իսկ ընտրվելէ և մնում է վավերացնել, և մեր առաջարկությունը, ըստ էության, այդ ժողովրդի հրահանգի ի կատար ածումն է»։

Պարոն Սեֆիլյանի խոսքերով, ապրիլի 9-ը շատ կարեւոր օր է. «Այդ օրը ոչ թե պետք է հավաքվել և գնալ Բաղրամյան 26՝ ասելով, Սերժ հեռացիր: Գիտենք, որ անիմաստ է, դիկտատորներին չեն ասում հեռացիր, դիկտատորներին պարտադրում են, որ նա հեռանա:  Ապրիլի 9-ը մենք կարևորոււմ ենք, որպես բեկումնային օր  եւ պետք է օգտագործել այդ օրը հենց այդ նպատակով»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանի ասած դիակի հարցը օրակարգից դուրս եկավ, պարոն Սեֆիլյանն ասաց. «Ես չէի ուզի խոսել: Կարծում եմ, որ Րաֆֆին պատահական բան չի ասում, բայց ավելի լավ է ինքը մեկնաբանությունը տար… Այսօր գոյություն ունի պայքարի երկու ուղի, մեկը սիստեմից ներս , մեկը սիստեմից դուրս…Եթե Րաֆֆին վերջիվերջո չորոշի սիստեմից դուրս պայքարին, այդ ամբողջ չարչարանքն անիմաստ է դառնալու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    «Այդ օրը ոչ թե պետք է հավաքվել և գնալ Բաղրամյան 26՝ ասելով, Սերժ հեռացիր: Գիտենք, որ անիմաստ է, դիկտատորներին չեն ասում հեռացիր, դիկտատորներին ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ, որ նա հեռանա:»

  2. Maxim says:

    Ժիրայր Սեֆիլյանի մեկնաբանությունը մեկ անգամ ևս հաստատվեց՝ իրականությունով: Մի գուցե
    պետք չէ ժամանակ կորցնել՝ հավաքվելու առողջ և իմաստուն գաղափարի շուրջ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031