Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո խոստովանություն «Առավոտ»-ում

Մարտ 31,2013 11:46

Հակոբ Բեգլարյանի հետ մեր ֆեյսբուքյան  խոսակցության սկզբից էլ նկատեցի՝ ինչ-որ տարակուսանք կար՝ ցանկությունը մեզ ասելու եւ չասելու մեջ, հետո անկեղծացավ. «Կարող է ծիծաղելի հնչել, բայց ուզում եմ սիրո թեմայով նյութ տպագրել ձեր մոտ»: Անկեղծությունն իհարկե ծիծաղելի չէր, իսկ սրտի խոսք տպագրելն՝ առավել քան պատասխանատու մեզ համար: Ներկայացնում ենք սիրահարված տղայի սիրո խոստովանությունն առանց խմբագրման եւ սպասում միայն դրական արձագանքի:

Մի փոքրիկ պատմություն,,,

 Չգիտեմ էլ, թե որտեղից սկսեմ, չնայած իսկական տղամարդը երբեք էլ չի ասում «ՉԳԻՏԵՄ»,,,

Մեր առաջին հանդիպումը կայացել է, երբ ես 3-րդ կուրսի ուսանող էի ՀՊՏՀ-ում (ժող): Մեր կուրսում էր սովորում իմ համաքաղաքացի, նախկին ծանոթներիցս մեկը: Մի օր ես ու ընկերս որոշեցինք գնալ Վարդուհու տուն (P.S Վարդուհին իմ համաքաղաքացի-կուրսընկերուհին է): Վարդուհին ապրում էր Լիլիթի հետ միասին (P.S Լիլիթն էլ մեր այսօրվա «կինոյի» հերոսուհին է): Չգիտեմ` ինչի, բայց երեւի դա Աստծո կամքն էր, որ այդ օրը հանդիպեցինք: Ամաչում էր երևի, աչքերիս չէր էլ նայում, բայց պահը որսացի և տեսա նրա աչքերը, ինչը չեմ մոռանա երբեք: Ուներ պարզ, անմեղ աչքեր, ինչը գեղեցիկ սեռի մեջ ինձ ամենաշատն է գրավում՝ անկեղծ ժպիտի հետ միասին: Գիտե՞ք, թե ինչի հենց աչքերը, որովհետև աչքերը հոգու արտացոլանքն են, իսկ հոգի`առավել ևս մաքուր, այս կյանքում ոչ բոլորն են ունենում, իսկ հոգու գեղեցկությունն առավել գրավիչ է, քան զուտ ֆիզիկական գեղեցկությունը, իսկ Լիլիթի դեպքում դա երկուսի միաձուլումն էր:

Ժպիտ. Ասում են, որպեսզի աղջիկը սիրահարվի, պետք է նրան ստիպել հաճախակի ժպտալ: Իսկ ես կասեմ ավելին. ինչքան աղջիկը ժպտում է, այնքան նրան սկսում են ավելի ուժեղ սիրել:

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Մի քանի ամիս առաջ նորից հանդիպեցի Լիլիթին (արդեն տարիներ անց)  և կրկին պատահական: Ես իմ եղբորն էի ճանապարհում բանակ, իսկ ինքն` իր: Նա նույնն էր, ոչինչ չէր փոխվել` նույն աչքերը, նույն հոգին, բայց բացակայում էր ժպիտը (դե երևի պահից էր կախված), իսկ դա տեսնելն արդեն հոգիս տակնուվրա էր անում:Գեղեցիկ սեռի որևէ ներկայացուցչի հանդեպ այդքան ուշադիր դեռ չեմ եղել: Այդ օրվանից սկսած ամեն անգամ փորձում էի ժպիտ առաջացնել նրա դեմքին և հաճախակի ստացվում էր: Կարելի է ասել, փոքր հաղթանակներ էի տանում ինքս իմ նկատմամբ:

Գիտե՞ք, ես հավատում եմ իմ Աստծուն, ինձ համար Նա գոյություն ունի: Միշտ էլ զգացել եմ, որ Նա գոյություն ունի իմ կյանքում, և դա կյանքի փորձից եմ ասում: Մի անգամ եկեղեցում մոմ վառելիս հասկացա, որ  կյանքիս ուղեկցին  հանդիպելու եմ հենց եկեղեցում… Եվ այսքան ժամանակ անց մենք որոշեցինք գնալ… Էջմիածին, վայր, որտեղ ասված խոսքը չի կարող կեղծ լինել, հակառակ դեպքում կպատժվես խստագույնս, իսկ ես որոշել էի ՝ Լիլիթին ասել, որ անտարբեր չեմ իր նկատմամբ: Իսկ դա անելու համար ընտրեցի հետևյալ տարբերակը. գնեցի «Kinder surprise» ձվիկ, հանեցի անակնկալ խաղալիքը և դրա փոխարեն դրեցի իմ առաջարկությունը, նորից փաթեթավորեցի, հետս տարա Էջմիածին և հանդիպման վերջում այն փոխանցեցի Լիլիթին: Պատասխանը չուշացավ. երեկոյան իմացա, որ նա ընտրում է ընկերությունը, որը միշտ ունեցել ենք, և հետագայում էլ նման կերպ կշարունակվի, բայց ինձ հույսեր չի ուզում տալ:

Հիմա իմ առաջարկն անում եմ հանրապետության առաջատար լրատվամիջոցներից մեկի միջոցով, որն ապացուցում է իմ լրջությունը հարցի վերաբերյալ: Խենթություն, ինչը հետագայում էլ կշարունակվի: Այս քայլով շատ մարդկանց մասնակիցն եմ դարձնում իմ փոքրիկ պատմությանը:

Դե հատուկ շնորհակալական խոսքով հետագայում ևս հանդես կգամ,,,

 

Խոստովանությունը փոխանցեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    Հետաքրքիր էր, իսկ կինդերի պահը` օրիգինալ: Պայքարիր:ՃՃՃ

  2. Araik says:

    հրաշալի մտահղացում բարեկամս, այդպիսի օրիգինալ սիրո խոստովանությունը միմիայն անկեղծ սիրահարի սրտում կարող է ծագել… պայքարիր և հանկարծ չհանձնվես…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031