Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ բրազիլացի ֆուտբոլասերների խնդիրները տարբեր են

Մարտ 31,2013 11:22

Եթե հայ ֆուտբոլասերը ժամանակ առ ժամանակ բախվում է տոմսը ձեռքին ստադիոն մտնել չկարողանալու խնդրի հետ, Բրազիլիայում ֆանատները միմյանց հետ բախվել են տոմս գնելու համար:

Բրազիլիայի հյուսիս-արեւելյան շրջանում գտնվող Բայա նահանգում աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար կառուցված «Արենա Ֆոնտե-Նովա» նոր ստադիոնի բացման առիթով տոմսակրկղերի առջեւ գիշերվանից հերթ կանգնած ֆուտբոլասերների միջեւ խոշոր ծեծկռտուք է սկսվել վաղ առավոտյան՝ տոմսարկղերի բացման ժամանակ: Ոստիկանությունը ստիպված է եղել այն կանխելու համար արցունքաբեր գազ օգտագործել:
Ականատեսների վկայությամբ տոմսերի վաճառքը կազմակերպված բնույթ չի կրել, քանի որ տոմսարկղերի մատույցներում բացակայել են  արգելապատնեշները: Ստադիոնի ղեկավարությունը խոստացել է այսուհետեւ զբաղվել այդ խնդրի կարգավորմամբ:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031