Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեց 21 օրվա հացադուլը շարժմանը. Րաֆֆի Հովհաննիսյան

Մարտ 30,2013 22:40

«Ես իմ քայլը եւ ինքնամաքրման ճանապարհը չմեկնաբանեմ, դա իմ ներքին զրույցն է իմ եւ Աստծո, իմ եւ իմ համաքաղաքացիների միջեւ: Չարակամները, զազրախոսները եւ փոքրոգի մարդիկ, որոնք կուսակցականացված են՝ պարտվելով փետրվարի 18-ին այս կամ այն ածականի են դիմում: Իմ քայլը, վերջնագիրը ոչ թե դե ֆակտո իշխանության, իրենք իրենց ճակատագրի մասին պետք է մտածեն: Իմս առաջինը վերջնագիր էր ինձ, որ տանեմ այս պայքարը ինքնամաքրված եւ նաեւ ժողովրդին: Որ  ինչ էլ լինի մեր պայքարի ավարտը, դա ժողովրդին է պատկանում: Ատված չանի լինեն ճնշումներ իշխանությունների կողմից, իսկ  մյուս կողմից, որ  լինի անպայման հաղթանակ՝  դա իմը չի լինելու: Հայ ժողովուրդը դառնում է հավաքական սեփականատերը այս շարժմանը: Այս 21 օրը նաեւ ուղղված էր նրան, որ հայ ժողովուրդը հասկանա , որ ամեն մեկը մի կաթիլ զոհողություն պետք է անի, որ պետք է ընդունի, որ այս ճանապարհը ոչ թե Րաֆֆիինն է, այլ ամբողջ ժողովրդինն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ր. Հովհաննիսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե հացադուլը՝ որպես պայքարի միջոց ինչ տվեց շարժմանը:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, իրենք սպասում են իրենց ներկայացրած առաջարկների վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատասխանին, որ համապատասխան գնահատական տան. « Կամ ինքնաբացարկ ու հրաժարական եւ նոր նախագահական ընտրություններ կամ երկրորդը՝ այդ համալիր ծրագիրը, որ բերում է ժողովրդի հետ իշխանության կիսում: Պատրաստ ենք գնահատել իր որեւէ դրական քայլ արժանվույնս, բայց կգնահատենք նաեւ այդ քայլի բացակայությունը»:

Անդրադառնալով իր առաջարկների եւ Ս. Սարգսյանին ուղղված նամակների վերաբերյալ քննադատությանը, պնդումներին, թե սկսել են սակարկություններ անել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Փետրվարի 18-ին քաղաքական գործիչները, չհավատալով ժողովրդին, չմասնակցելով ընտրություններին իրենք պարտություն կրեցին: Չեմ հաշվում՝ ով է ինձ այցելում է, ով ՝չէ, բոլորը համաքաղաքացիներ են իրավունք ունեն տեսակետ հայտնել, անգամ քննադատել: Բայց ով չի մասնակցել, տանը նստել է՝ ինքը քիչ տեղ ունի խոսելու: Ով խոսում է սակարկության, գործարքի մասին, ինքը հենց սակարկության հետագիծ ունի….նրանք, որոնք խոսում են, ցավում եմ դրա համար, լուսանցքում են, եւ իրենք չկանգնեցին ժողովրդի հետ:  Եվ լավ կլիներ, որ այդ մեծ-մեծ խոսացողները հարգելի, թե այլ,  իրենց մեջ ուժ գտնեին՝ ասելու, որ սխալվել են, որ ժողովրդին թերագնահատեցին: Դեռ ուշ չէ, կարող են գալ ժողովրդի մոտ»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ հստակեցրեց՝ հացադուլը, որը վերջին շաբաթվա ընթացքում դարձավ ծոմ, անժամկետ էր. «Ինքս կորոշեմ հանգրվանի ավարտը: Երբեւէ չեմ կապել այդ հանգրվանի ավարտը ապրիլի 9-ի հետ: Անժամկետ էր եւ կարող է գնալ ապրիլի 9-ից հետ, եւ ինձ համար  շատ դյուրին է ես կգնամ հիմա շատ երկար: Բայց ես որոշեցի սուրբ զատկվա առթիվ ավարտել այս հանգրվանը եւ վաղը՝ սուրբ պատարագից հետո, արդեն  լծվեմ աշխատանքի, ապրիլի 9-ին նոր Հայաստանի երդմնակալությանը պատրաստվելու համար»:

Պայքարի հաջորդ փուլում պարոն Հովհաննիսյանը հաղթանակ է տեսնում. «Ապրիլի 9-ին ժամը 11-ից Ազատութան հրապարակում բացվում է ճանապարհը դեպի նոր Հայաստան: Իսկ մնացածը, անձամբ հրահանգով չեմ որոշելու, ժողովուրդը եւ ես միասին պետք է որոշենք այդ ճանապարհը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ես մենակ մի բան հասկացա, որ Րաֆֆիի կարծիքով` ովքեր որ իր այս “հանճարեղ” մտքերը հալած յուղի տեղ չեն դնում, զազրախոս են, և լուսավոր ապագայում տեղ չունեն, քանի իր կողմը չեն անցել…
    Լավ, բա ես հիմա ինչ պիտի անեմ…??

    • Nur Ani says:

      լավ հարց էր.-մտածե՛ք

      • Հրանտ Պապիկյան says:

        Իմ հումորային հարցին շատ սրամիտ հարցով եք հակադարձել, գնահատեցի: Իսկ թե ինչ եմ անելու… գլուխս որ քարին եմ տալու` արդեն մտածել եմ…
        Ես էլ մեր թաղում “ստվերային կառավարություն” կստեղծեմ և կամաց կամաց մեր համար ստվերային “լուսավոր ապագա” կկերտեք, իրա ապագան թող իրան մնա… ))))

  2. Արմեն says:

    Ջան, ինչպիսի խոսքեր…. Դե հիմա այդ խոսքերը ապրիլի 9-ին իրականացրու ու տես այդ խոսքերից հետո ինչ կունենա Հայաստանը և իհարկե Հայաստանի ժողովուրդը

    Ես շատ լավ եմ հասկանում այս պարոնին, ավելին քան իրեն թվում է

  3. Հրանտ Պապիկյան says:

    Dicere non est facere! – Ասել` չի նշանակում անե’լ (լատ.)

  4. Մարի Մ. says:

    Փետրուար 19-էն ի վեր ժողովուրդի անունով հանդէս եկող Ռ. Յովհաննէսեանը քանի՞ որոշումի համար ժողովուրդին դիմեց…:

  5. Վաչիկ says:

    Խոստովանենք, ապաշխարհենք և փառք տանք Տիրոջը,որ մեր համազգային զարթոնքի՝հոգիների լուսավորման,մտքերի պայծառեցման,գաղափարների կոփման/ինքնահաստատման/գործնթացը երբևէ չդադարի և չխաթարվի ի դեմս նրա մեծագույն առաջնորդի և կրող Ռ.Հովհաննիսյանի.Ինչպես դա կատարվեց մեր մեծագույն իմաստասեր-լուսավորիչների,հաս.-քաղաքական գործիչնեչի և մտավորականների հետ:

    • Հրանտ Պապիկյան says:

      Եթե կենաց էիք ասում, խմեք` անուշ լինի… բայց ոնց որ մի քիչ խառնում եք: Մեծագույն առաջնորդ~… լուսավորիչ~…
      Մեծեր և մեծագույններ ունենք` աշխարհը չունի… բայց մի փոքր համեստությունը չէր խանգարի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031