Գյումրիի «Շիրակը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրում համառ պայքարում դժվարին հաղթանակ տարավ «Իմպուլսի» նկատմամբ՝ 4:3 եւ 73 միավորով ընթանում է առաջին հորիզոնականում: Մյուս խաղերում գրանցվել են այսպիսի արդյունքներ. «Ուլիս»-«Բանանց»՝ 0:0, «Միկա»-«Գանձասար»՝ 1:2, «Արարատ»-«Փյունիկ»՝ 1:3: «Միկան» 69 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է, «Գանձասարը» եւ «Փյունիկը» 55-ական միավորով բաժանում են 3-4-րդ հորիաղոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ