Հայաստանի երկու քաղաքացներ Կռասնոզնամենսկի շրջանում ոտքով հատել են սահմանը ոչ անցագրային կետից, ձերբակալվել են Լիտվայի տարածքում, վերադարձվել են Կալինինգրադի երկրամաս, տուգնավել և արտաքսվել են Ռուսաստանից: Այս մասին «Նովի Կալինինգրադ» լրատվականին հայտնել են Կռասնոզնամենսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունից:
Նրանք ՌԴ պետական սահմանը ապօրինաբար հատել են երկուշաբթի գիշերը ժամը 2-ի կողմերը: Դատարանում պարզել են, որ օրինախախտները սահմանը հատել են անցնելով պաշտպանիչ պարիսպի վրայով ու մի փոքր գնացել Լիտվայի խորքերը: Այնտեղ նրանց ձերբակալել են սահմանապահները և վերադարձրել Ռուսաստան:
Սահմանախատները ձերբակալվել ու կանգնել են դատարանի առաջ: Դատավճռի համաձայն նրանք տուգանք են վճարել և արտաքսվել ՌԴ տարածքից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ