Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհմիության կոմիտեի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել

Մարտ 30,2013 20:17

Այսօր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհմիության կոմիտեի նախագահ Արսեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ վերջին օրերին մայրաքաղաքում բնապահպանների, ակտիվիստների հնչեցրած ելույթների առնչությամբ: Արհմիության կոմիտեի նախագահն անընդունելի է համարում ընկերության աշխատողների  անունից արված հայտարարությունները  եւ պահանջում, այլեւս կապանցիների անունից որեւէ հայտարարություններով հանդես չգալ եւ վերջիններիս իրավունքների համար պայքարի պատրանքը չօգտագործել քաղաքական նպատակներով:

«Իբրեւ մեր ճակատագրով մտահոգ մարդիկ իրավունք չունեն սեփական շահերի պայքարում օգտագործել կապանցի հանքափորի անունն ու պատիվը: Դա վերաբերում է ինչպես «բնապահպաններին», այնպես էլ քաղաքական գործիչներին: Պատերազմ տեսած ու ազատատենչ կապանցին թույլ չի տա, որ իրեն ստրուկ անվանեն կամ վերաբերվեն որպես այդպիսին: Պահանջում ենք հարգել մեր իրավունքները, մեր անունից որեւէ հայտարարություններ չանել եւ մեր իրավունքների համար պայքարի պատրանքը չօգտագործել քաղաքական նպատակներով», -ասաց պարոն Հայրապետյանը: Վերջինիս կողմից  արված հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

 Հայտարարություն

Վերջին օրերին, մեզ համար զարմանալիորեն, մայրաքաղաքում ի հայտ եկան մարդիկ, որոնք հանկարծ սկսել են մտածել Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի-ում աշխատողների մասին: Ցավոք, այդ մարդիկ չկային այն ժամանակ, երբ ճգնաժամի պատճառով ընկերությունը կանգնել էր փակման եզրին եւ արհմիությունը փորձում էր լուծումներ գտնել դժվար պահից դուրս գալու համար: Ոչ մեկին չհետաքրքրեց, թե ինչպես մենք ապրեցինք այն վեց ամիսը, երբ ընկերությունը չաշխատեց: Մենք մեր իրավունքներն ինքներս պահելու կարողություն ունենք: Մեր ընկերությունում ինչպես նաեւ նմանատիպ ձեռնարկություններում կան եւ դեռ լինելու են խնդիրներ գործատուի հետ, բայց մենք կարողանում ենք դրանց լուծումը տալ ինքներս, որին տեղյակ են նաեւ հանրապետական ճյուղային կոնֆեդերացիայում:

Իբրեւ մեր ճակատագրով մտահոգ մարդիկ իրավունք չունեն սեփական շահերի պայքարում օգտագործել կապանցի հանքափորի անունն ու պատիվը: Դա վերաբերում է ինչպես «բնապահպաններին», այնպես էլ քաղաքական գործիչներին: Պատերազմ տեսած ու ազատատենչ կապանցին թույլ չի տա, որ իրեն ստրուկ անվանեն կամ վերաբերվեն որպես այդպիսին: Ավելին, նախկինում նմանատիպ զրպարտությունների փորձեր եղել են  եւ արհմիությունը արտահայտվել ու հերքել է ընկերությունում այսպես կոչված «էլեկտրաշոկի» օգտագործման մասին ասեկոսեները:

Կապանցի հանքափորը, աշխատակազմը եւ արհկոմը կարող է իր շահերը պահել ու պաշտպանել:

Պահանջում ենք հարգել մեր իրավունքները, մեր անունից որեւէ հայտարարություններ չանել եւ մեր իրավունքների համար պայքարի պատրանքը չօգտագործել քաղաքական նպատակներով:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհմիության կոմիտեի նախագահ Արսեն Հայրապետյան

  Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Արսեն Հայրապետյանը գիտի թե ժամանակին ինքը Դինո Գոլդ ընկերության կողմից ոնց է նշանակվել արհմիության նախագահ և մինչ օրս Կապանում չերևաց արհմիության գործունեության դրական արդյունքը հասկանալի պատճառներով: Դինո Գոլդ ընկերության բանվորների և ընդհանրապես աշխատակիցների իրավունքները ընդհանրապես պաշտպանված չէ ոչ մի կազմակերպության կողմից մանավանդ արհմիության, որը փաստացի ենթակա է ընկերության տնօրենությանը: Դա հիմնավորվում է վերջին երկու տարում դատարան դիմած Դինո Գոլդ ընկերության աշխատակիցների քանակով:

  2. Մարատ says:

    Ինչպես կոմունյակների օրոք. կոմունիզմի դպրոց արհմիությունը:

  3. ԼևՈՆ says:

    Շարունակեք ամեն տեղ փնտրել ֆիննանսական աղբյուրներ, քաղաքական պատվերներ, բայց մի մոռացեք որ Հայաստանի ընդերքը և հայ ժողովուրդը շահագործվում են ստրուկի պես` մի քանի տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից, և դա միայն կապանցուն չի վերաբերվում: Եթե ինչ որ մեկը կպնդի որ ամիսը 80 000-100 000 դրամով աշխատելը ստրկություն չի, իսկ այդպիսի աշխատավարձ են ստանում Հայաստանի աշխատող բնակչության մոտ 80 տոկոսը, ապա թող ինքը փորձի ապրել արժանավայել այդ աշխատավարձով և համ էլ ընտանիքը պահի………..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031