Ռիչարդ Ավետիսյանը Նյու Ջերսիի Քամդեն քաղաքում իր լվացքատան աշխատասենյակում նստած վերհիշում է իր նախկին աշխատողներին, որոնք շնորհակալ էին իրեն աշխատանք տալու համար: Գրում է «Կուրիեր փոստ» թերթը:
79 տարի աշխատելուց հետո «Crystal One Hour Cleaners» լվացքատունը փակվեց ուրբաթ օրը: Քամդենի բնակիչներն իրենց կեղտոտ շորերը տանելու վայրից ավելի մեծ բան կորցրին:
Լվացքատունը բացել էր Ավետիսյանի հորեղբայրը՝ Մեսրոպը, 1934թ.: Մոտ 10 տարի անց Ավետիսյանի հայրը՝ Գառնիկը, միացավ եղբոր բիզնեսին:
Ավետիսյանի հայրը Թուրքիայի և Եգիպտոսի որբանոցներում երկար տարիներ անցկացնելուց հետո, որտեղ նա թագավորի համար շորեր էր ձևում, պատանի տարիքում փախել էր ԱՄՆ:
Վերհիշելով իր աշխատակիցներին՝ նա հիշում է նաև մի երիտասարդ աղջկա, որը երկու շաբաթ ամեն օր գնում էր լվացքատուն՝ աշխատանք խնդրելու: Սկզբում 67-ամյա Ավետիսյանը չէր ընդունում նրան, սակայն աղջկա համառությունը ի վերջո հաղթեց: Նա դարձավ Ավետիսյանի լավագույն աշխատողը ու իր երեք երեխաներին միայնակ մայրը կարողացավ ուղարկել դպրոց:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ