Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական և կազմակերպչական մի շարք հարցեր:
Երևանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստեցին, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ և համոզված պայքարելու ՕԵԿ հաղթանակի համար:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության արժանացավ Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը և հաստատվեց «Մենք կարող ենք ավելին«» կարգախոսը :
OԵԿ