Լրահոս
Օրվա լրահոսը

[email protected], սեւ շորեր եւ մուգ ակնոց. «Քյարթուների» բնորոշումը

Մարտ 30,2013 18:20

19-ամյա Աննան հիշում է՝ «քյարթուների» հետ մի անգամ առիթ ունեցել է շփվելու: «Ընկերուհիներով գնացել էինք Անգլիական այգի: Ինձ հետ վերցրել էի ֆոտոապարատս, նկարվում էինք: Մեզնից քիչ հեռու կանգնած էին երկու սևազգեստ երիտասարդներ, չէին խոսում, չէին քայլում, բայց լիովին երևում էր նրանց քյարթությունը»,-ասում է նա և հավելում՝ տղաները մոտենում են նրանց և խնդրում իրենց լուսանկարել. «Զարմացա, բայց լուսանկարեցի, իսկ ամենից ծիծաղելին այն էր, որ երբ հարցրեցի նրանցից մեկի մեյլի հասցեն, ասեցին. [email protected]: Չկարողացա զսպել ծիծաղս»: Աննան խոստովանում է՝ այդպես էլ չի ուղարկում լուսանկարները:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե երիտասարդները ինչ են հասկանում «քյարթու» ասելով:
Շատերն այժմ միանգամից հիշում են «Հալալ և Զուլալ» հեռուստահերոսներին, նույնիսկ նրանք, ովքեր իրենց կյանքում երբեք չեն առնչվել քյարթուների հետ, այս երկու կերպարների միջոցով որոշակի պատկերացում կազմում են այդպիսի մարդկանց մասին: «Ես երբևէ չեմ խոսել նրանց հետ, բայց ինձ թվում է, որ նրանք զարգացած, կրթված, ուսում ստացած մարդիկ են, ովքեր կյանքի վերաբերյալ ունեն իրենց պատկերացումները, որոնք, թեպետ մեզնից մի քիչ տարբեր են»,-ասում է 21-ամյա Լիանան: Իսկ 20-ամյա Աշոտը պնդում է ՝ խղճում է նրանց: «Նայելով «Քաղաքում» հեռուստասերիալը՝ մասնավորապես Կարբիտի կերպարը, նկատում ես, թե ինչ դաժան են նրանք վարվում իրենց հանդեպ. արդյունքում ծիծաղելի իրադրություններում են հայտվում, երևի սցենարիստը ուզում է ցույց տալ նրանց, որ այդպես պետք չէ ապրել»,-ասում է նա:
24-ամյա Սեդան «քյարթու» է համարում Էրիկի անիրական սերը տեսահոլովակը. «Ամբողջովին սև հագած, մուգ ակնոցներ և կոժ… նրան չի սազում, կամերան այնքան մոտիկից է նկարել, որ գլուխը շատ մեծ է երևում… բացի այդ` և բառերը,’ և’ պարը քյարթուավարի են, չեմ հավանում»:
Շատերի խոսքով՝ «քյարթուները» պահպանողականներ են, որոնցից շատերն այսօր փոքր-ինչ ժամանակակից են դարձել, մանավորապես մի քիչ ձևափոխվել է նրանց բառապաշարը, սևը համադրում են այլ գույներով, սակայն մեր մասնակիցների հավաստմամբ, չի փոխվում նրանց էությունը… «Հիմա չեն պպզում, բայց պպզած են ապրում»,-ասում է 20-ամյա Ռուբենը:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց նաև, թե արդյոք աղջիկները պատրաստ են ամուսնանալ այդ բնորոշմամբ մարդկանց  հետ: 20 աղջիկներից միայն 2-ը պատասխանեցին` այո, մյուսները կտրականապես մերժեցին՝ պատճառաբանելով. «Կյանքիցս ձեռ չեմ քաշել», «Իրենց հետ շատ անհետաքրքիր ա», «Նեռվեր չունեմ» և այլն: Իսկ այո պատասխանը տված աղջիկները մեկնաբանեցին. «Ավելի լավ ա այդպիսի տղա, ով իր ընտանիքին նվիրված ա, խիստ ա, քան լոպազ ամուսին»:
Իսկ մյուսն էլ ասաց. «Եթե տանը մնամ, այլ տարբերակ չունենամ, ինչի չեմ ամուսնանա, սիրով»:
Իսկ ահա 26-ամյա Սուրենն ասում է. «Ինչքան էլ որ քյաևթերը խիստ են ամուսնությունների հարցում, թե պիտի իրենց ապագա կինը կույս լինի, ավելի հաճախ նրանք են թակարդում հայտնվում, իմ կարծիքով նրանց տեղն է»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031