Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայաստանում ստեղծվում է մարդասիրական արձագանքման կենտրոն

Մարտ 30,2013 17:14
Artur Bagdasaryan

Այսօր  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքի վրա մինչև տարեվերջ պետք է կառուցվի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:

Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ այդ կենտրոնի հիմնման հնարավորությունները։ Ներկաները հնարավորություն ունեցան իջնել նույն տարածքում գտնվող ստորգետնյա կառավարման կետ, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակների համար։

Արթուր Բաղդասարյանը կարևորեց կենտրոնի ստեղծումը՝ նշելով. <<Այս տարածքում կկառուցվի հայ-ռուսական հզոր ենթակառուցվածք արտակարգ իրավիճակների ոլորտում: Այն կունենա տարածաշրջանային նշանակության։ Արդեն իսկ Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների տարեկան պլանի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերը մշակված են, ստորագրված է համապատասխան փաստաթուղթ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև:   Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելումը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումը։  Մենք կարծում ենք, որ այս կենտրոնի ստեղծմամբ, Հայաստանն, իսկապես, փրկարար օգնություն արտահանող երկիր կդառնա>>:

Արթուր Բաղդասարյանի խոսքով շուտով ՀՀ ԱԻՆ-ին կհատկացվի նաև Ստեփանավանի օդանավակայանը: Այդ ենթակառուցվածքը ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:

Արմեն Երիցյանի խոսքով հայ-ռուսական կենտրոնը լինելու է տարածաշրջանում եզակին: Այն վերազինվելու է ժամանակակից տեխնիկայով: Նախատեսված է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսել կենտրոնի աշխատանքները:

Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

 

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Հայաստանում մեծ թափ է ստացել ԱՐՏԱԳԱՂԹԸ,պարոն կՕրԵԿ-ական Արտիկցի Արթուր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031