Ինչպես միշտ՝ կոռեկտ, բայց փաստերով պատասխան մեզ վրա հարձակվողին
Արտասահմանում՝ Ռուսաստանում կամ, օրինակ՝ Իսպանիայում միլիոններ պահած ու սեփական ընտանիքը թողած մարդը արդյոք իրավունք ունի՞ ժողովրդի շահերից հանդես եկող ԲՀԿ-ի և առաջնորդի հասցեին հանդես գալ վիրավորանքներով այն պարզ պատճառով, որ վաղ անցյալում քաղացիական պատերազմ կազմակերպելու իր փորձերը չեն հաջողվել, և որ դրանից նեղված լինելով՝ փորձում է իր ցասումն արտահայտել՝ ժողովրդի կողմից սիրվածների վրա հարձակվելով: Իրականում բոլորին հասկանալի է, թե ում ջրաղացին է ջուր լցնում չհաջողված սույն դեմոնստրատորը, որը որպես ական ներդրվել է ընդիմության դաշտում: Եթե կա պարզաբանելու խնդիր, ապա պարզաբանեմ․ նայե՛ք՝ ում է քննադատում ԲՀԿ-ն և հասկացե՛ք՝ ում է հետևաբար անուղղակիորեն պաշտպանում նեղ օրերին Հայաստանը լքած ու բոլորի կողմից արդեն մոռացված այդ անձը:
Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան