Diplomat.am. Թուրքական ոստիկանության կողմից 2012-ի հունիսի 7-ի առավոտյան KCK-ի (համարվում է PKK-ի քաղաքացիական կառույց) գործի շրջանակներում ձերբակալված Վանի քաղաքապետը եւ մի շարք քուրդ գործիչներ ազատ են արձակվել դատարանի կողմից:
News.am-ի փոխանցմամբ` Վանի ծանր հանցագործությունների գործերով 4-րդ դատարանում տեղի ունեցած հերթական դատավարության ժամանակ Վանի քաղաքապետ Բեքիր Քայան քրդերենով հայտարարել է, թե թուրքական դատարանում իրավական դատական գործընթաց չի ընթանում եւ հրաժարվել է պաշտպանական ճառից:
Դատական նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Բեքիր Քայային եւ մյուս 7 քուրդ գործիչներին:
Նշենք, որ հայտնի էր, որ Վանի քաղաքապետը ձերբակալությունից օրեր անց պետք է այցելեր Հայաստան:
Կարդացեք նաև
Վանի քաղաքապետը սիրված է բնակչության շրջանում եւ նրա ձերբակալությունը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել Վանի բնակչության շրջանում։