ԲՀԿ ակտիվիստները ընտրողների ցուցակները ձեռքներին ճշտում են, թե ովքեր են Հայաստանում, ովքեր են գնալու ընտրության, եւ ոչ միայն։
Նրանք նաեւ առաջարկում են Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ին ընտրել, ինչ դիմաց խոստանում են վճարել ամեն ընտրողին 10 կամ 15 հազար դրամ:
Այսպիսի մի պատկերի ականատես է եղել «Ա1+»-ի թղթակիցը Աջափնյակ համայնքում։
Երբ մեր թղթակիցը փորձել է հասկանալ, թե կոնկրետ երբ եւ որքան են վճարելու այն ընտանիքին, որտեղ երկու ընտրող կա, երիտասարդներն ասացին, որ իրենք հիմա ճշտում են, թե քանի հոգի ունեն ԲՀԿ-ին քվեարկող, որ հետո գումարը բերեն բաժանեն, իսկ չափը դեռ իրենք էլ հստակ չգիտեն` կամ 10 կամ 15 հազար դրամ:
Կարդացեք նաև
Մանրամասն` կարդացեք այստեղ
սպասելի է… ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵկ անուններն է տարբեր…