Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորցին մեղադրվում է ամերիկացիների փողերը լվանալու մեջ

Մարտ 30,2013 14:15

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանին է մակագրվել փողերի լվացման և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության հատկանիշներով հարուցված և միջազգային արձագանք ստացած գործը:

Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հենրիկ Գրիգորյանն, ըստ մեղադրանքի, 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինտերնետային կայքից 2-10 ԱՄՆ դոլարով գնել է ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և ԱՄՆ բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ (քարտապանի անուն, ազգանուն, 16 նիշանոց համարը, քարտի թողարկման և գործունեության ժամկետը, քարտի CVV եռանիշ կոդը): Ըստ մեղադրական եզրակացության՝ մտադրություն ունենալով բանկային այդ հաշիվների վրա առկա գումարները հափշտակել` 2009 թվականի նոյեմբեր ամսին, ԱՄՆ քարտապանների հաշիվներից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, 2 դրվագներով հափշտակել է զգալի չափերով 361.800 և 461.500 ՀՀ դրամ գումարներ (ընդամենը 823.300 դրամ), որոնցից՝ հանցավոր ճանապարհով ստացված 461.500 ՀՀ դրամ գումարի եկամուտներն օրինականացրել է (փողերը լվացել է): Արդյունքում՝ ԱՄՆ բանկերի կողմից հափշտակված գումարների հետգանձումների պահանջներ են ներկայացվել Հայաստանյան սպասարկող բանկին:

Այսպիսով, Հ. Գրիգորյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի առաջին մասով՝ Հափշտակություն՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, և 190-րդ հոդվածի առաջին մասով՝ Հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացնելը (փողերի լվացումը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031