Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անչափահասը մեղադրվում է համագյուղացիներից օղու թորման սարքի, 22 լիտր օղու եւ այլնի գողության համար

Մարտ 30,2013 13:35

Գողության գործով մեղադրվում են նաեւ  չափահաս երկու եղբայրներ

 Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ, եղբայրներ, 1990թ. ծնված Արմեն Բալասյանին եւ 1992թ. ծնված Կարապետ Բալասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով նախնական  համաձայնության գալով միմյանց  եւ համագյուղացի անչափահաս,  1995թ. ծնված Վ. Ա.-ի հետ, 2012թ. նոյեմբերի  10-ի գիշերվա ժամը 2-անց 30-ի  սահմաններում  պատուհանը բացելու միջոցով ապօրինի  մուտք են գործել Աչաջուր գյուղի բնակիչ Կոլյա Ալիխանյանին պատկանող սեփական տուն եւ գողացել 2 հատ «Պանասոնիկ»  ֆիրմայի արտադրության հեռուստացույց, փոշեկուլ եւ արդուկ:  Այնուհետեւ դռները կոտրելու միջոցով նրանք մուտք են գործել այդ տան նկուղ եւ  գողացել  բենզասղոց, օղու թորման սարք, 2 հատ էլեկտրական հաստոցներ՝ Կ. Ալիխանյանին պատճառելով  ընդհանուր առմամբ  435 հազար դրամի նյութական վնաս: Բացի այդ,  անչափահաս Վ. Ա.-ին  մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա  համագյուղացի Վահան Օհանյանի տան առաջին հարկի ջարդված պատուհանով միայնակ  մուտք է  գործել նրա տուն եւ գողացել 2 հատ պղնձյա կաթսաներ՝ պատճառելով 50 հազար դրամի նյութական վնաս:

Դրանից բացի, Վ. Ա.-ն մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա  2012թ. օգոստոսի վերջին միայնակ մուտք է գործել համագյուղացի Աստղիկ Գասպարյանի տան հետնամասում գտնվող նկուղ եւ այնտեղից գողացել 22 լ օղով լի ապակյա տարա՝ պատճառելով 40 հազար դրամի նյութական վնաս:  Արմեն  Բալասյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով(«Գողություն, որ կատարվել է  ապօրինի մուտք գործելով»  եւ  165 հոդվածի 4-րդ մասով («Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը»),Կարապետ  Բալասյանին՝ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, Վ. Ա.-ին ՝ 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով((«Գողություն, որ կատարվել է  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ 177 հոդվածի 3-րդ մասի  1.1 կետով: Արմեն եւ Կարապետ Բալասյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Վ. Ա.-ի  հանդեպ՝ չափահասի հսկողությանը հանձնելը: Այս գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է ապրիլի 4-ին:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031