«2012 թվականի Երեւանի բյուջեով նախատեսված է եղել մեկ միլիարդ 800 միլիոն դրամից ավելի ուղղել սոցիալական ծախսերին, բայց իրականացվել է 30 տոկոսից նվազ չափով, մինչդեռ ՀԿ-ներին տրամադրվող օժանդակություն հոդվածի տակ ծախսվել է 210 միլիոն դրամ, թափառող շների դեմ պայքարի վրա՝ 220 միլիոն, ընդ որում՝ շների թիվն ավելացել է, քաղաքապետի արտասահմանյան ուղեւորությունների վրա՝ 344 միլիոն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Առավոտ» օրաթերթ
Ինչ եք խոսում, ԲՀԿ խմբակցությունը կողմ է եղել և քաղաքի բյուջեին և բյուջեի կատարողականին..ինչու եք փորձում թոզ փչել մարդկանց աչքերն, ամոթն էլ լավ բան է…