Լոնդոնում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկին եւ գործնականում զրոյացրեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ թագի համար պայքարելու միակ ուղեգրին տիրելու շանսերը:
Պարտություն կրեց նաեւ Մագնուս Կարլսենը եւ միանձնյա առաջատարի դիրքը զիջեց ռուսաստանցուն: Այսօր գրոսմայստերների հանգստյան վերջին օրն է մրցաշարում, իսկ վաղն ու ապրիլի 1-ին նրանք կորոշեն հավակնորդին: 13- րդ տուրից առաջ շախմատիստները դասավորվել են այսպիսի հերթականությամբ. Կրամնիկ՝ 8,0, Կարլսեն՝ 7,5, Արոնյան՝ 6,5, Սվիդլեր՝ 6,0, Գելֆանդ՝ 5,5, Գրիշչուկ՝ 5.5, Իվանչուկ՝ 5,0, Ռաջաբով՝ 4,0: