Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Զաքարյան. Րաֆֆի Հովհաննիսյանը, համագործակցության չգնալով, վերջնականապես պարտվելու է

Մարտ 30,2013 11:04

Հատված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

 

   –Հրապարակում հավաքվածները «ծանր են տանում» Րաֆֆիի երկխոսությունը նախագահի հետ՝ մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ, մինչդեռ Ր.Հովհաննիսյանը վստահեցնում է, որ պաշտոններն ընդամենը միջոց են՝ իշխանությունը վերադարձնելու իր օրինական տիրոջը, այսինքն՝ ժողովրդին։ Որտե՞ղ է ճշմարտությունը։

   –Այն պահանջներով, որ ներկայացրել է Ր.Հովհաննիսյանը, իրական իշխանություն չի ստանա։
Երկրորդ՝ նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունը գուցե ավելի իրավունք ուներ խոսելու իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մասին։ Այս անգամ չեմ տեսնում, թե ժողովրդից խլվել է իշխանությունը։ Ընտրությունները, իհարկե, իդեալական չէին, բայց, օրինակ, 2003թ., երբ մենք դիմել էինք Սահմանադրական դատարան, ներկայացված խախտումները հատորներ էին կազմում։ Այն ժամանակ մենք նույնիսկ ներկայացուցիչներ չունեինք ընտրական հանձնաժողովներում, այն դեպքում, երբ «Ժառանգությունը» ներկայացված էր գրեթե բոլոր հանձնաժողովներում։
Եթե խախտումներն այն ծավալի էին, ինչ 2003թ., Ր.Հովհաննիսյանը պետք է որ մի քանի անգամ ավելի շատ խախտումների փաստեր ունենար, բայց, ըստ էության, ոչինչ չուներ։
Ավելին՝ մենք երանի կտայինք, որ գործող նախագահը խոսեր մեզ հետ, ներկայացներ առաջարկություններ, որոնք գուցե հնարավորություն կտային փոխել մթնոլորտը եւ դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Այսօր այդ հնարավորությունը նրանց տրված է։
   –Մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ է ՀԱԿ-ի տխուր փորձը, երբ Տեր-Պետրոսյանը երկխոսության գնաց իշխանության հետ եւ հայտնվեց «փոսում»։ Այս վտանգը Ր.Հովհաննիսյանին չի՞ սպառնում։
   -ՀԱԿ-ը այսպես թե այնպես կորցնելու էր իր աջակիցներին։ Պատմությունը ցույց է տալիս՝ երբ ընդդիմությունն առաջնորդվում է կամ-կամի սկզբունքով՝ ամեն ինչ կամ ոչինչ, եւ պարտվում է, համակիրները երես են թեքում նրանից՝ այլեւս հույսեր չեն կապում նրա հետ։
Նույնը Ր.Հովհաննիսյանի դեպքում է՝ նա չի հաղթելու, այսինքն՝ նրա պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվելու։ Այս պարագայում, համագործակցության չգնալով, վերջնականապես պարտվելու է։ Իսկ պարտվողի հետ ժողովուրդը հույսեր չի կապում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Էլ ի՞նչ «Հայոց աշխարհ», որ չդիմի առաջին մեծության քաղաքական դեմքերի …
    Սույն քաղաքական դեմքը հինգ 10 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանին չընտրված նախագահ էր անվանում, մինչև մի ՛՛փառավոր՛՛ գործ տվին: Հիմա, դիմելով իրեն՝ հարցնում եմ. Սերժ Սարգսյանը ընտրված՝ թե չընտրված նախագահ է:
    -Այս հարցին պատասխանելուց հետո հանգիստ խղճով կարդացեք Ձեր լոլոները…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031