Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ԱՊՀ երկրների տարածքում առաջինն է խոսել ներառական կրթության մասին

Մարտ 30,2013 00:49

«Անի» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում երեկ տեղի ունեցավ «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում:

Պետական կառույցների և Ազգային ժողովի հետ համագործակցության «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ի համակարգող և «Արազա» կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը նշեց. «Այս օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսությունը կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների համար հավասար կրթության հնարավորություններ ստեղծելու նախապայմանն է: Այսինքն կրթություն բոլորի համար` ինչպես ամրագրված է սահմանադրությամբ»:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն ասաց. «ՀՀ-ը ԱՊՀ երկրների տարածքում առաջինն է, ով խոսել է ներառական կրթության մասին: Ընդհանրապես ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում սկսվում է ծնողների ակտիվությունից, քաղաքացիական հասարակության ակտիվությունից, ինչը նաև տեղի ունեցավ ՀՀ-ում»:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման տեսանկյունից նորամուծություն է տեղի ունենում առաջարկելով`եռաստիճան համակարգ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար: Անահիտ Մուրադյանն նշեց, որ մինչև հիմա ունեինք հատուկ դպրոցներ և մայր օրենքում ամրագրված է «Երեխաների կրթությունը կարող է կազմակերպել հատուկ դպրոցներում և հանրակրթական դպրոցներում»: Ունեինք հատուկ դպրոցներ, ունեինք սովորական հանրակրթական դպրոցներ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներ: Բայց այսօր անազնիվ իրավիճակ է ստեղծվում, 89 դպրոց ճանաչվել են ներառական կրթություն իրականացնող ՀՀ-ում: Եվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար ստանում են լրացուցիչ ֆինանսավորում, իսկ այն դպրոցները, որոնք չեն ճանաչվել, բայց էլի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն են կազմակերպում այդ գումարը չեն ստանում: Եվ մենք հիմա անցնում ենք համընդհանուր ներառման` երեխան ցանկացած դպրոցում կարող է սովորել իր գումարով և այլևս չեն լինելու ճանաչված ներառական կրթություն իրականացնող դպրոցներ: Լինելու են սովորական դպրոցներ, որոնք իրականացնելու են ներառական կրթություն, որի վերջնարդյունքը պետք է լինի 2022թ-ը:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031