ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որն այժմ բուժման նպատակով գտնվում է արտերկրում՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետեւյալ գրառումը՝ ի պատասխան այս օրերին իր հասցեին հնչող քննադատությունների. «ԱԻՄ-ականներ ու ընդհանրապէս՝ կարգին հայեր, նկատու՞մ եք, մեր ժողովրդի թշնամիների հիմնական խնդիրը իշխանական լծակների համար կռիվը չէ միայն։ Աւելի կարեւոր են համարում արժեքների ոչնչացումը։ Կարսի տակ 1920-ին հայերն ինչու՞ չկռուեցին.-Հայրենիք ու անկախութիւն արժեքներն էին ոչնչացուած։
Հիմա ուզում են քմծիծաղի առարկայ դարձնել, զավեշտի վերածել ռուսական իմպերալիզմի հիշատակումն անգամ: Կարծես թե Հայաստանը նրանով չէր օկուպացուծ ու նրանից չի անկախացել, կարծես ռուսական իմպերալիզմը չէ, որ Արցախն ու Նախիջեւանը դրեց Ադրբեջանի տրամադրութեան տակ եւ հայերին դաս տալու համար նախաձեռնեց Սումգաիթի ու միւս ջարդերը…
Հիմա իմ դէմ կռիւը կռիւ է ռուսական իմպերիալիստական ձգտումների դէմ ռուս ազատախոհ մարդկանց հետ համատեղ պայքարելու եւ նրան յաղթելու ընդունակ մարդու դէմ։
Երեկուայ ու այսօրուայ չեկիստները խորապէս «մանթո» են, որ եղաւ մէկը, որ ոչ միայն բանտերում չմեռաւ, այլ յետոյ էլ ստիպեց, որ իրեն յատուկ օդանաւով արտաքսեն՝ տանեն
Աֆրիկա։ Այն ժամանակ այդ գործողութեան վրայ 50 000 դոլարից մի քանի անգամ աւելի ծախսեցին։ Լուռ՝ молча…
Դրանք իրենց բալիկների հետ հիմա յուսահատ կոտորւում են…
Երբ կրակոցի յետեւանքւվ կորաւ 20 000 գրաւը, ինչ հանգիստ էին էս գժերը…
Սրանց կարելի էր խղճալ, եթէ ուղղակի ու անուղղակի գործակալները չլինեին մեզ, ինչպէս նաեւ ռուսներին դէպի կործանում տանող կայսերապաշտական մոլագարութեան։ Այն այսօր մտագարութիկլ է, բայց վաղը կարող է հերթական ինքնակործան կայսրութիւն դառնալ։
Հայրիկեանը ոչինչ, բայց նրա կերպարը ճիճուներին հանգիստ չի տուել ու չի տալու։ Պատրաստ լինենք դրան ու չմոռանանք, որ խոսքը շատ աւելի կարեւոր բանի մասին է»: